From Wikipedia, the free encyclopedia
Հուստինիանոս Ա Փլավիոս Պետրոս Սավվատիոս (լատին․՝ Flavius Petrus Sabbatius Iustinianus, հուն․՝ Φλάβιος Πέτρος Σαββάτιος Ιουστινιανός, մայիսի 11, 482[1][2], Taurision (Serbia), Dardania, Բյուզանդական կայսրություն[2] - նոյեմբերի 14, 565[1][2][3], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[4]), բյուզանդական կայսր 527 թվականի օգոստոսի 1-ից մինչև իր մահը՝ 565 թվականը։ Ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունն ու տարածքը։ Բյուզանդական զորքերը, զորավարներ Բելիսարիուսի, հայազգի Նարսեսի և ուրիշների գլխավորությամբ, վերագրավել են Արևմտյան Հռոմեական կայսրության մի շարք տարածքներ, պատերազմել Սասանյան Պարսկաստանի, սլավոնների դեմ։
Հուստինիանոս Ա | |
---|---|
Ծնվել է՝ | մայիսի 11, 482[1][2] |
Ծննդավայր | Taurision (Serbia), Dardania, Բյուզանդական կայսրություն[2] |
Մահացել է՝ | նոյեմբերի 14, 565[1][2][3] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[4] |
Սուրբ Առաքյալների եկեղեցի, Կոստանդնուպոլիս և Ստամբուլ | |
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Տոհմ | Հուստինիանոսների հարստություն |
կանոնագիր, քաղաքական գործիչ, կայսր և գրող | |
Հայր | անհայտ և Հուստինոս Ա |
Մայր | Vigilantia? |
Երեխաներ | Թեոդորոս Ցիրոս |
Հավատք | Արևելյան քրիստոնեություն, քաղկեդոնականություն և քրիստոնեություն |
Հուստինիանոս Ա-ը զինվորական, վարչական և տնտեսական միջոցներ է ձեռնարկել Բյուզանդական Հայաստանի հասարա-քաղաքական յուրատեսակ կարգը վերացնելու և հռոմեականացնելու նպատակով։ 529-ին Փոքր Հայքը (բաժանված էր Առաջին և Երկրորդ Հայքերի), Սատրապական Հայաստանը (Հաշտյանք, Ծոփք, Անձիտ, Անգեղտուն, Բալահովիտ գավառները) և Ներքին Հայքը միավորել է զինվորական մեկ շրջանի մեջ՝ մագիստրոսի գլխավորությամբ։ 536-ի մարտի 18-ի հրովարտակով ստեղծել է վարչական չորս միավորներ՝ Ներքին կամ Ներքնագույն, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր։ Հայ նախարարական դասը կազմալուծելու համար 536-ին փոխել է ժառանգության կարգը՝ ժառանգելու իրավունք արտոնելով նաև ընտանիքի իգական սեռի անդամներին։ Վերակառուցել է հայկական հին քաղաքները՝ Կարինը, Մալաթիան, Սեբաստիան, Անարզաբան և հիմնել նորերը՝ կայսրության արևելքում առևտուրն ու արհեստագործությունը զարգացնելու, բյուզանդական տիրապետությունն ամրապնդելու նպատակով։ Հայտնի է նաև իր շինարարական գործունեությամբ, որի թագն ու պսակն է հանդիսանում Կոստանդնուպոլսում Սուրբ Սոֆիայի տաճարի կառուցումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.