From Wikipedia, the free encyclopedia
Հուշաթղթիկ (ռուս.՝ шпарга́лка), ինֆորմացիայի կրիչ, որն օգտագործում են քննությունների, թեստերի, ստուգողական աշխատանքների և գիտելիքների ստուգման այլ ձևերի ժամանակ՝ նպատակ ունենալով նայել կամ արտագրել այն, ինչը քննվող անձը պետք է հիշեր։
Հուշաթղթիկի օգտագործումը պաշտոնապես արգելվում է։ Սովորողի մոտ հայտնաբերվելիս վերջինիս, որպես կանոն, հեռացնում են քննությունից՝ նշանակելով անբավարար գնահատական[1]։
Պատժի ծանրությունը ուսումնական տարբեր հաստատություններում տարբեր է և հաճախ կախված է երկրի ավանդույթներից ու քննություն ընդունողի օրինապահությունից։ Ադա Բասկինն իր գրքում ներկայացրել է հետևյալ տեղեկությունը.
Չիկագոյի հեղինակավոր համալսարանում արտակարգ պատահար էր տեղի ունեցել։ Հեռացվել էր միանգամից հինգ ուսանող՝ գրավոր քննությանը հուշաթղթիկ օգտագործելու համար։ Երկուսը նրա համար, որ արտագրել էին, երեքը նրա համար, որ դրանցից օգտվել էին։ Բոլոր հինգն էլ ներգաղթել էին Ռուսաստանից։ Ռեկտորի հրամանում այդ հանցանքը որակվել էր որպես «անթույլատրելի խաբեություն, խարդախություն, համալսարանի բարոյականության հետ անհամատեղելի»։ Իրենք՝ անհաջողակ ուսանողները, իրենց վարքը բացատրում էին «ռուսներին հատուկ մտածելակերպով»:— «Ասացեք «չի-ի-ի՜զ»։ Ինչպես են ապրում ժամանակակից ամերիկացիները», Ադա Բասկինա
Միևնույն ժամանակ որոշ դեպքերում թույլատրվում է քննություններին օգտվել համառոտագրություններից կամ դասագրքից. օրինակ՝ եթե խոսք է գնում մաթեմատիկական բարդ ապարատով գիտաճյուղերի մասին, որոնք դժվար են հիշվում։ Այս դեպքում ստուգվում է սովորողի կողմից նյութի հասկացվածության աստիճանը և հիմնական հասկացությունների ու բանաձևերի իմացությունը (լրացուցիչ հարցերի միջոցով)։
Շատ հաճախ այն սովորողները, որոնք գրել են մեծ քանակությամբ հուշաթղթիկներ, դրանցից այդպես էլ չեն օգտվել, բայց մեծ հաջողությամբ պատասխանել են իրենց հիշողության շնորհիվ։ Այդ «պարադոքսի» «մեղավորը» մարդու մնեմոնիկական հիշողությունն է։
Ավելի լայն իմաստով, հատկապես անգլախոս միջավայրում, «հուշաթղթիկ» հասկացությունը վերաբերում է կարճ, մեկից երկու էջից կազմված տեղեկատու նյութերին, մասնավորապես, դրանք պարունակում են մաթեմատիկական և քիմիական բանաձևեր, ծրագրավորման հրամաններ, ստեղնաշարի համակցումներ և այլն[7][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.