From Wikipedia, the free encyclopedia
Հունվարյան դեպքեր (լիտ.՝ Sausio įvykiai), ընդհարում Լիտվայում 1991 թվականի հունվարի 11-ից 13-ն ընկած ժամանակահատվածում։
![]() | |
Թվական | Հունվարի 11-13, 1991 |
Մասն է | Մասն էր՝ Սառը պատերազմ Երգող հեղափոխություն ԽՍՀՄ փլուզում |
Վայր | Լիտվա |
Արդյունք | Խորհրդային զորքերի դուրսբերում |
Հակառակորդներ | |
Լիտվա | ԽՍՀՄ
|
Հրամանատարներ | |
Վիտաուտաս Լանդսբերգիս Ալբերտաս Շիմենաս Գեդիմինաս Վագնորիուս | Միխայիլ Գորբաչով Վլադիսլավ Աչալով Միկոլաս Բուրոկևիչյուս |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
Մահ՝ 14 քաղաքացի (1 քաղաքացիական զոհ՝ սրտամկանի ինֆարկտի պատճառով) Վիրավորում՝ 702 քաղաքացի | 1 ՊԱԿ զինվորական |
Ընդհանուր կորուստներ |
Խորհրդային Միության անկման շրջանում, 1990 թվականի մարտի 11-ին Լիտվայի գերագույն խորհուրդն ընդունում է երկրի անկախության վերականգնման մասին հռչակագիրը, ինչը, սակայն, չեն ընդունում խորհրդային իշխանությունները՝ այն հակասահմանադրական որակելով[2]։ 1991 թվականի հունվարին երկրում բռնկվեցին զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք արտոնված չէին խորհրդային իշխանությունների կողմից։ Ի պատասխան զանգվածային ցույցերին, խորհրդային ուժերը Լիտվա ուղարկեցին հատուկջոկատայինների, որոնք ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ գրավեցին։ 1991 թվականի հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Կարմիր բանակի զրահատեխնիկան մտցվեց մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոն՝ շարժվելով դեպի հեռուստաաշտարակ[3]։ Հատուկ ջոկատայինների (մասնավորապես՝ ՊԱԿ Ալֆա ջոկատի) և խաղաղ ցուցարարների բախման հետևանքով սպանվեց 14 քաղաքացի և ևս 702-ը ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ[2][4]։
Զանգվածային ցույցեր անցկացվեցին նաև Ալիտուսում, Կաունասում, Շյաուլյայում և Վարենայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.