From Wikipedia, the free encyclopedia
Լեպտոն, հոգնակին՝ լեպտա ( հուն․՝ λεπτόν, λεπτά), տարբեր կոտորակված, մանրադրամային արժութային միավորների անվանում, որը հին ժամանակներից մինչև օրս օգտագործվում է հունալեզու աշխարհում։ Բառը, հունարենից թարգմանած, նշանակում է «փոքր» կամ «բարակ», մանր։ Ե՛վ դասական, և՛ հելլենիստական ժամանակներում լեպտոնը միշտ եղել է փոքրարժեք մետաղադրամ[1]։
Ենթակատեգորիա | • hundredth • ցենտ |
---|
Աստվածաշնչյան Այրի կնոջ լումայի մասին դասի մեջ հիշատակվող մետաղադրամը ( Mark 12:41-44, Luke 21:1-4 ) լեպտոնն է (այն պարզ արտացոլված է ռուսերեն «Лепта вдовицы», «внести свою лепту» արտահայտություններում)։ Ղուկասի Ավետարանում նույնպես հիշատակվում է լեպտոնը կամ լումա-ցիտին․ նշվում է, որ այն մարդը, ով ժամանակին հաշտություն չի կնքում. իր հակառակորդի հետ, ստիպված կլինի վճարել «մինչև վերջին լուման»՝ նախքան բանտից դուրս գալը[2]։ Հասմոնյան թագավորությունում լեպտոնն առաջին անգամ հատվել է Ալեքսանդր Յաննեոսի օրոք՝ մ.թ.ա. 76 թվականից առաջ։
Ժամանակակից Հունաստանում լեպտոն -ը (ժամանակակից բառաձևը՝ lepto, λεπτό) հունական պետության բոլոր պաշտոնական արժույթների՝ փյունիկի (1827–1832), դրախմայի (1832–2001) և եվրոյի (2002 թվականից ի վեր) 1⁄100 մասի անվանումն է, այսինքն՝ «ցենտ»-ի հունարեն ձևն է։ Դրա ոչ պաշտոնական արժութային նշանն է Λ (լամբդա)[1]։ 1870-ականների վերջից մինչև 2001 թվականին եվրոյի ներդրումը 5 լեպտայից ցածր անվանական արժեքով հունական ոչ մի մետաղադրամ չի հատվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.