Հումեր Բաշիրով
From Wikipedia, the free encyclopedia
Հումեր Բաշիրովիչ Բաշիրով (թաթ.՝ Гомәр Бәшир улы Бәширов, ռուս.՝ Гумер Баширович Баширов, հունվարի 7, 1901(1901-01-07), Յանասալա, Arça parish, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 7, 1999(1999-05-07), Կազան, Ռուսաստան), թաթար խորհրդային գրող, հասարակական գործիչ։
Հումեր Բաշիրով թաթ.՝ Гомәр Бәшир улы Бәширов | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1901(1901-01-07) |
Ծննդավայր | Յանասալա, Arça parish, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 7, 1999(1999-05-07) (98 տարեկան) |
Վախճանի վայր | Կազան, Ռուսաստան |
Գերեզման | Կազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | թաթարերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ազգականներ | Sönğätulla Mähdief? և Möxämmät Mähdief? |
![]() |
Ծնվել է Յանասալա գյուղում (այժմ Թաթարստանի հանրապետություն) միջին գյուղացիական ընտանիքում։ Մինչև 13 տարեկանը սովորել է մուեզզինի մոտ, այնուհետև գյուղական դպրոցում։ 1919-1920-ական թվականներին Հումեր Բաշիրովը որպես ուսուցիչ աշխատել է դպրոցում։ 1920 թվականին մոբիլիզացվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ Մասնակցել է Պերեկոպի մարտերին։ 1924 թվականին զորացրվել է։ 1925-1929-ական թվականներին աշխատել է բանվորա-գյուղացիական ոստիկանության համակարգում, եղել է ազգային դատավոր։ 1932 թվականին նշանակվել է շրջանային թերթի խմբագիր։ 1936-1944-ական թվականներին աշխատել է «Совет Әдәбияты» ամսագրում որպես խմբագիր։
Հայտնի է դարձել «Հաշիմի արյունը» (1931 թվական) պատմվածքով։ Առաջին մեծ գործը «Սիվաշ» (1937 թվական) վիպակն է։ Բաշիրովին համախորհրդային ճանաչում է բերել «Նամուս» վեպը (1948 թվականին, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թվական), ուր նկարագրել է թաթար կոլտնտեսականների կյանքը Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ 1956-1959 թվականներին գլխավորել է թաթար խորհրդային գրողների կազմակերպությունը։