![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1b/United_Nations_Office_for_the_Coordination_of_Humanitarian_Affairs_Logo.svg/langhy-640px-United_Nations_Office_for_the_Coordination_of_Humanitarian_Affairs_Logo.svg.png&w=640&q=50)
Հումանիտար հարցերի համակարգման վարչություն
կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
Հումանիտար հարցերի համակարգման վարչություն (անգլ.՝ United Nations Office for the Coordination of Humanitarian Affairs), Միավորված ազգերի կազմակերպության մարմին, որը կազմավորվել է 1991 թվականի դեկտեմբերին՝ գլխավոր ասամբլեայի 46/182 բանաձևի հիման վրա[1]։ Բանաձևն ուղղված է եղել ՄԱԿ-ի պատասխան միջոցների ամրապնդմանը բարդ արտակարգ իրավիճակների և բնական աղետների դեմ, ինչով զբաղվում է հումանիտար հարցերի դեպարտամենտը (անգլ.՝ Department of Humanitarian Affairs (DHA))։ 1998 թվականին վերակազմավորման հետ կապված՝ հումանիտար հարցերով դեպարտամենտը միավորվել է Հումանիտար հարցերի համակարգման վարչության հետ, դրանով իսկ ՄԱԿ-ը դարձել է խոշոր աղետների կենտրոն։ Նրա մանդատն ընդլայնվել է, և ներառում է նաև մարդասիրական օգնության համակարգումը, մարդասիրական քարոզչության քաղաքականության մշակումը[2]։
Հումանիտար հարցերի համակարգման վարչություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված | 1991 |
Կայք | unocha.org(անգլ.) |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b5/Christine_Buchholz_%28MdB%29_und_Lise_Grande_%28UN_OCHA%29_in_Juba_%285412354567%29.jpg/320px-Christine_Buchholz_%28MdB%29_und_Lise_Grande_%28UN_OCHA%29_in_Juba_%285412354567%29.jpg)
2007 թվականի սեպտեմբերին օրգանում աշխատում է 1900 մարդ ամբողջ աշխարհում[3], գլխավոր գրասենյակները գտնվում են բոլոր մայրցամաքներում, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Աֆղանստանը[4], Բուրունդին[5], Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը[6], Չադը[7], Կոլումբիան[8], Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը[9], Եթովպիան[10], Էրիթրեան[11], Կոտ դ'Իվուարը[12], պաղեստինյան տարածքները[13], Շրի Լանկան[14], Սուդանը[15], Ուգանդան[16], Սիրիան[17] և Զիմբաբվեն[18]։
Հումանիտար հարցերի համակարգման վարչությանը շնորհվել է սեփական միջազգային հեռախոսային կոդ + 888։ + 888 կոդով հեռախոսահամարներն ունեն մարդասիրական օգնություն տրամադրող գործակալություններ[19]։