![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/87/Great_Cameo_of_France_CdM_Paris_Bab264_n1.jpg/640px-Great_Cameo_of_France_CdM_Paris_Bab264_n1.jpg&w=640&q=50)
Հուլիոս-Կլավդիոսներ
From Wikipedia, the free encyclopedia
Հուլիոս-Կլավդիոսներ (լատին․՝ Julii-Claudii), Հին Հռոմի կայսերական առաջին դինաստիան 14-68 թվականներին (Օգոստոսի սերունդները՝ արյունակցական կապով կամ որդեգրմամբ)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/87/Great_Cameo_of_France_CdM_Paris_Bab264_n1.jpg/640px-Great_Cameo_of_France_CdM_Paris_Bab264_n1.jpg)
Ծագում էին Հուլիոսների և Կլավդիոսների հայտնի տոհմերից։ Ներկայացուցիչներն էին Տիբերիոսը (14-37), Կալիգուլան (37-41), Կլավդիոսը (41- 54), Ներոնը (54-68)։ Հուլիոս-Կլավդիոսը ձգտել են ամրապնդել պրինցիպատի համակարգը։ Նրանց սոցիալական հենարանը հիմնականում բանակն էր, բյուրոկրատական ապարատը և պրովինցիաների արիստոկրատիան։ Արտաքին քաղաքականությունն ուղղված էր կայսրության սահմանների ընդլայնմանը։ Նրանց օրոք հռոմեական պրովինցիա են դարձել Վերին և Ստորին Գերմանիան (16), Կապադովկիան (17), Մավրիտանիան (40-45), Բրիտանիան, Լիկիան և Պամփիլիան (43), Թրակիան (46), կախման մեջ են ընկել Օլվիան, Խերսոնեսը, Բոսպորի թագավորությունը։ Հուլիոս-Կլավդիոսի կառավարման վերջին շրջանում կայսրությունն ապրում էր սոցիալ-տնտեսական, քաղաքական ճգնաժամ։ Արևելքում անհաջող պատերազմ մղվեց Հայաստանի և Պարթևաստանի դեմ (54-63, Հայաստանում վերականգնվեց պետականությունը), ապստամբություններ բռնկեցին Բրիտանիայում (61), Հուդայում (66-73), Գալիայում (68), որոնց հետևանքով և կործանվեց Հուլիոս-Կլավդիոսի դինաստիան։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլիոս-Կլավդիոսներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 637)։ ![]() |
![]() |
Սա Հին Հռոմի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |