Հուիցիլոպոչթլի
From Wikipedia, the free encyclopedia
Հուիցիլոպոչթլի ( Նահուատլ`Huītzilōpōchtli ) արեգակնային, պատերազմի զոհաբերության աստվածությունն է Ացտեկների կրոնում[2]։ Նա նաև Ացտեկների և նրանց մայրաքաղաքի՝ Տենոչտիտլանի հովանավոր Աստվածն է։ Նա օգտագործում էր Սյուհքոաթլ՝ կրակե օձին, որպես զենք՝ այդպիսով նաև կապելով Հյուիցիլոպոչթլիին կրակի հետ։
Արագ փաստեր Հուիցիլոպոչթլի Huitzilopochtli, Տեսակ ...
Հուիցիլոպոչթլի Huitzilopochtli | |
---|---|
Հուիցիլոպոչթլի, ինչպես պատկերված է Codex Borbonicus-ում | |
Տեսակ | Պատերազմի և կամքի Աստված, Արևի և կրակի Տեր Մեքսիկայի հովանավոր աստված Հարավի տիրակալը |
Դիցաբանություն | Ացտեկներ |
Սեռ | Արական |
Երևի համընկնում է | Vitzliputzli? |
Վայր | Մեզոամերիկա |
Ծագում | Ացտեկներ, (Մեքսիկա) |
Անդամակցություն | Տեցկատլիպոկաներ |
Հայր | Ometecuhtli? |
Մայր | Coatlicue?[1] և Omecihuatl? |
Քույր/Եղբայր | Շիպե-Տոտեկ, Տեսկատլիպոկա, Կետցալկոաթլ, Coyolxauhqui? և Malinalxochitl?[1] |
Ասպարեզ | պատերազմ[1] և Կայծակ[1] |
Huitzilopochtli Վիքիպահեստում |
Փակել
Իսպանացիները աստվածության անունը գրանցել են որպես Հուիչիլոբո։ Ացտեկների կայսրությունը հայտնագործելու և նվաճելու ժամանակ նրանք գրեցին, որ մարդկային զոհաբերությունը տարածված էր պաշտամունքի արարողությունների ժամանակ։ Դրանք հաճախակի էին տեղի ունենում ողջ տարածաշրջանում։ Երբ կատարում էին, սովորաբար օրական մի քանի զոհեր էին զոհաբերվում բազմաթիվ տաճարներից որևէ մեկում[3]։