![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/Mirena_IntraUterine_System.jpg/640px-Mirena_IntraUterine_System.jpg&w=640&q=50)
Հորմոնային ներարգանդային պարույր
From Wikipedia, the free encyclopedia
Հորմոնային ներարգանդային պարույր (ՆԱՊ)՝ ընդգրկված է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղամիջոցների մոդելային ցանկում, որպես առողջապահության առաջնային համակարգի կողմից պահանջարկ ունեցող կարևորագույն դեղամիջոց[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/Mirena_IntraUterine_System.jpg/640px-Mirena_IntraUterine_System.jpg)
Բեղմնականխումից բացի՝ հորմոնային ՆԱՊ-երն օգտագործվում են նաև
- էնդոմետրիոզի և փոքր կոնքի շրջանում քրոնիկ ցավերի[2][3]
- ադենոմեոզի և դիսմենորեայի[2][4]
- սակավարյունության[5] բուժման և կանխարգելման դեպքում։
- Որոշ դեպքերում հորմոնային ՆԱՊ-ը կարող է կանխել հիստերակտոմիայի՝ արգանդի վիրահատական հեռացման անհրաժեշտությունը[6]։
ՆԱՊ-ն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես՝
- դարձելի բեղմնականխման ամենաարդյունավետ միջոցներից է[1]
- կարող է կիրառվել կրծքով կերակրելուն զուգահեռ[7] (տես նաև՝ կերակրող մայրեր),
- սեռական հարաբերություններից առաջ որևէ նախապատրաստություն չի պահանջում[8], չնայած՝ խորհուրդ է տրվում ինքնուրույն կամ բժշկի օգնությամբ հաճախակի ստուգել միջոցի բեղիկները՝ դրա ճիշտ տեղադրվածության մեջ համոզվելու համար, կիրառողների 90%-ի դեպքում հղիանալու ունակությունը վերականգնվում է 24 ժամվա ընթացքում[9]
- կարող է տեղի ունենալ դաշտանային ցիկլի թեթևացում (որոշ կանանց մոտ դաշտանային ցիկլը դադարում է, տես՝ ամենորեա)[10]
կախված ՆԱՊ-ի տեսակից՝ տեղադրելուց հետո կարող է օգտագործվել 3-5 տարի,
ՆԱՊ-ն ունի նաև հետևյալ թերությունները՝
- տեղադրելուց հետո հաճախ կարող է խախտվել դաշտանային ցիկլը կամ կարող են դիտվել արյան հետքեր դաշտանների միջակայքում,
- տեղադրման ընթացքում պատճառում են թեթև կամ չափավոր անհարմարություններ, այդ թվում՝ կծկումներ կամ մեջքի ցավեր,
ունեն այլ կողմնակի ազդեցություններ և վտանգներ։