Հովսեփոս Փլավիոս
From Wikipedia, the free encyclopedia
Հովսեփոս Փլավիոս (հայտնի է նաև որպես Հովսեփ Բեն Մաթաֆիա, իսկ հռոմեական քաղաքացի դառնալուց հետո՝ Տիտոս Փլավիոս Հովսեփոս, 37[1][2][3], Երուսաղեմ, Հրեաստան[4][3] - 100[5] կամ 95[3], Հռոմ, Հռոմեական կայսրություն[3]), անտիկ շրջանի հրեա պատմիչ և մատենագիր։ Գրել է «Հրեական պատերազմի մասին», «Հրեական հնախոսություն», «Ընդդեմ Ապիոնի», «Կյանքը» աշխատությունները։ Բացառիկ տեղեկություններ է հաղորդում Հայոց արքաներ Տիգրան Բ Մեծի, Արտավազդ Բ-ի և Տրդատ Ա Արշակունու վերաբերյալ։
Հովսեփոս Փլավիոս հին հունարեն՝ Ἰώσηπος Φλάβιος | |
---|---|
Ծնվել է | 37[1][2][3] Երուսաղեմ, Հրեաստան[4][3] |
Մահացել է | 100[5] կամ 95[3] Հռոմ, Հռոմեական կայսրություն[3] |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ազգություն | Hebrews? |
Ուղղություն | փարիսեցիներ[6] |
Մասնագիտություն | գրող և պատմաբան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[7], հին հունարեն[8], արամեերեն[6] և եբրայերեն[6] |
Երեխա(ներ) | Հյուրկանոս Փլավիոս, Սիմոն Փլավիոս Ագրիպպա և Հուստոս Փլավիոս |
Հայր | Մատթիաս |
Flavius Josephus Վիքիպահեստում |
Մասնակցել է 66-73 թվականներին Հռոմի դեմ բռնկած հրեական ապստամբությանը, Գալիլեայում ղեկավարել է Յոտապատա բերդի պաշտպանությունը, գերվել հռոմեացիներից։ Հռոմում ընդունել է իրեն հովանավորող Վեսպասիանոս կայսրի Փլավիոս ազգանունը։ Հունարեն գրել է «Հրեական պատերազմի մասին» (7 գիրք, ընդգրկում է մ.թ.ա. 175 - մ.թ. 73 թվականների ժամանակաշրջանը), «Հրեական հնախոսություն» (20 գիրք, շարադրել է հրեաների պատմությունն աշխարհի ստեղծումից մինչև մ.թ. 66 թվականը), «Կենսագրություն» (նկարագրում է 66 թվականից մինչև II դարի սկզբի իրադարձությունները) ևն երկեր։ Հովսեփոս Փլավիոսն իր նկարագրած շատ իրադարձությունների ականատեսն է ու մասնակիցը, օգտագործել է նաև հավաստի այլ աղբյուրներ։ Հովսեփոս Փլավիոսի երկերում արժեքավոր տեղեկություններ կան Տիգրան Բ-ի, Արտավազդ Բ-ի, Տրդատ Ա-ի ժամանակաշրջանի վերաբերյալ։ Հայաստանի և հայերի վերաբերյալ նրա տեղեկությունները ճշմարիտ են և արժանահավատ, հակասում կամ ճշտում են հունահռոմեական հեղինակների աչառու տեղեկությունները։ Հովսեփոս Փլավիոսի երկերից օգտվել է Մովսես Խորենացին։