Հովհաննես VIII (հակապապ)
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես VIII կամ Հովհաննես (լատին․՝ Ioannes VIII, մոտ 790 - հունվարի 1, 874), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հակապապ։ 844 թվականին անօրեն կերպով ընտրվել է պապ, սակայն կարճ ժամանակ անց գահընկեց է արվել։ Հետագա ճակատագիրն անհայտ է։
Հովհաննես VIII լատին․՝ Pope John VIII | |
![]() | |
Մասնագիտություն | քահանա |
---|---|
Ծնունդ | մոտ 790 |
Մահ | հունվարի 1, 874 |
844 թվականին, երբ մահանում է Գրիգոր IV պապը, Հռոմի հասարակ ժողովուրդը պապ է ընտրում Հովհաննես սարկավագին։ Նրանք առգրավում են Լաթերանյան պալատը և նրան գահ բարձրացնում։ Միևնույն ժամանակահատվածում Հռոմի ազնվականները պապ են ընտրում Սարգիս II-ին, որն ուներ ազնվական ծագում։ Նրա կողմնակիցներից վտարում են Հովհաննեսին Լաթերանից և ցանկանում են վերջինիս մահապատժի ենթարկել։ Սակայն Սարգիսը խնայում է նրա կյանքը, և Հովհաննեսը փակվում է մի վանքում, որից հետո այլևս ոչինչ նրա մասին հայտնի չէ[1]։ Անմիջապես իրականացվում է Սարգիս II-ի գահակալությունը՝ առանց սպասելու, թե Ֆրանկական թագավորության միապետը կհաստատեր նոր պապի թեկնածությունը։ Ըստ ավանդույթի, Հովհաննես VIII-ը ոչ այլ ոք էր, քան Հովհաննա պապուհին։ Ժամանակակից պատմաբանների և աստվածաբանների կարծիքով Հովհաննա պապուհու գոյությունը դիտարկվում է որպես հակապապական երգիծանք։