Հովհաննես Պողոս I
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Պողոս I (լատին․՝ Ioannes Paulus PP. I, իտալ.՝ Giovanni Paolo I, իտալ.՝ Albino Luciani, հոկտեմբերի 17, 1912(1912-10-17)[1][2][3][…], Կանալե դ’Ագորդո, Բելունո, Վենետո, Իտալիա - սեպտեմբերի 28, 1978(1978-09-28)[1][2][3][…] կամ սեպտեմբերի 29, 1978(1978-09-29)[4], Վատիկան), Հռոմի պապ, որը 33 օր եղել է Հռոմեական կաթոլիկական եկեղեցու առաջնորդ՝ 1978 թվականի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 28-ը։ Եղել է մեր ժամանակների վերջին իտալացի պապ։
Հովհաննես Պողոս I լատին․՝ Ioannes Paulus PP. I | |
Կրթություն | Պապական Գրիգորյան համալսարան |
---|---|
Մասնագիտություն | Լատինական կաթոլիկ քահանա, գրող, կաթոլիկ սարկավագ, համալսարանի դասախոս, Latin Catholic bishop և Հռոմի Պապ |
Ծննդյան անուն | իտալ.՝ Albino Luciani |
Ծնունդ | հոկտեմբերի 17, 1912(1912-10-17)[1][2][3][…] Կանալե դ’Ագորդո, Բելունո, Վենետո, Իտալիա |
Մահ | սեպտեմբերի 28, 1978(1978-09-28)[1][2][3][…] (65 տարեկան) կամ սեպտեմբերի 29, 1978(1978-09-29)[4] (65 տարեկան) Վատիկան |
Թաղված է | Vatican Grotto, Հռոմի Սուրբ Պետրոս տաճար |
Հայր | Giovanni Luciani?[5] |
Ստորագրություն | |
| | |
Պարգևներ |
Քահանա է եղել 1935 թվականից, եպիսկոպոս՝ 1958 թվականից։ Կարդինալ է կարգվել Պողոս VI-ի կողմից։ Նախքան Վենետիկի պատրիարքն ընտրվելը եկեղեցական քաղաքականության հետ կապված չի եղել։ Ընտրություններից մեկ ամիս անց նրա հանկարծակի մահը (1605 թվականից սկսած ամենակարճ պոնտատեատը) ուշադրություն հրավիրեց նրա անձնական որակների վրա, որոնք ասոցացվում էին պարզության, ժողովրդավարության և պապական հաստատության նորացման հետ։ Պապին անվանում էին «ժպտացող պապ» (իտալ.՝ Papa del Sorriso), «անհայտ պապ»։