հայ մետաղագործ, դիվանագետ From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես (Իվան) Թևատրոսի (Ֆեոդորովիչ) Թևոսյան (հունվարի 4, 1902[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 30, 1958[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2], աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ), ԽՍՀՄ պետական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1943)։ 1918 թվականից ՌՍԴԲ (բ) կ անդամ։
Հովհաննես Թևոսյան | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ[1] |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի հանքային ակադեմիա (1927)[1] |
Մասնագիտություն՝ | ԽՍՀՄ պետական գործիչ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հունվարի 4, 1902[1][2] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանի օր | մարտի 30, 1958[1][2] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] |
Թաղված | Կրեմլի պատի պանթեոն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ամուսին | Q107337618? |
Պարգևներ |
1927 թվականին ավարտել է Մոսկվայի հանքային գործի ակադեմիան։ 1927-1936 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ժողովրդական տնտեսության ոլորտում։ 1936-1939 թվականներին` ԽՍՀՄ պաշտպանության արդյունաբերության ժողկոմի 1-ին տեղակալ, 1939 թվականից` նավաշինական արդյունաբերության, 1940 թվականից՝ սև մետալուրգիայի ժողկոմ, 1948-1950 թվականներին՝ մետալուրգիական արդյունաբերության, 1950-1953 թվականներին՝ սև մետալուրգիայի արդյունաբերության նախարար, 1956 թվականից՝ ԽՍՀՄ դեսպան Ճապոնիայում։ 1937-1958 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր։
Արժանացել է Լենինի 5 և 3 այլ շքանշանների[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.