![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6a/Belarus-Minsk-Memorial_Pit-2.jpg/640px-Belarus-Minsk-Memorial_Pit-2.jpg&w=640&q=50)
Հոլոքոստը Բելառուսում
From Wikipedia, the free encyclopedia
Հոլոքոստը Բելառուսում (բելառուս․՝ Халакост у Беларусі), հրեաների հետապնդումն ու ոչնչացումը[Ն 1] Բելառուսի տարածքում գերմանական օկուպացիայի ընթացքում՝ 1941 թվականի հունիսի 22-ից մինչև 1944 թվականի հուլիսի 28-ը, որը կազմել է նացիստների և նրանց դաշնակիցների՝ հրեաներին ոչնչացնելու ընդհանուր քաղաքականության մի մասը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6a/Belarus-Minsk-Memorial_Pit-2.jpg/640px-Belarus-Minsk-Memorial_Pit-2.jpg)
Օկուպացված տարածքներում գործել են Նյուրնբերգյան ռասայական օրենքները, որոնք կոչված էին իրականացնելու հրեաների ռասայական մեկուսացումը։ Հրեաների հաշվառումը դարձել է նրանց ֆիզիկական ոչնչացման առաջին քայլը[1][2][3]։
Զանգվածային սպանություններն սկսվել են գերմանական զորքերի գալու հետ գրեթե միաժամանակ և շարունակվել են մինչև հանրապետության լիակատար ազատագրումը։ Հոլոքոստի սկսվելու պահին բելառուսական տարածքում բնակվող հրեաների ընդհանուր թվի և զոհերի թվի մասին ճշգրիտ տեղեկատվություն չկա։ Սակայն, գիտական աղբյուրների մեծ մասի տվյալներով՝ Բելառուսում զոհվել է մոտ 600-800 հազար մարդ, այսինքն՝ երկրի հրեական բնակչության 74-82 տոկոսը[4][5][6][7][8][9]։
Հետպատերազմյան Բելառուսում Հոլոքոստի դեպքերի մասին չի բարձրաձայնվել գաղափարական պատճառներով[9][10][11]։ Զոհերի հիշատակը հավերժացնելու համակարգված աշխատանքը սկսվել է միայն 1991 թվականին[12]։ Սակայն Բելառուսում Հոլոքոստի թեմայի գիտական ուսումնասիրությունը մնացել է ցածր մակարդակի վրա[4][13][14][15]։