From Wikipedia, the free encyclopedia
Հոգու կոնցեպցիայի նկատմամբ հին եգիպտացիները ունեին փիլիսոփայական և կրոնական հայացքներ։ Հոգիների գաղափարը ժամանակի ընթացքում, հնից մինչ նոր թագավորություններ փոխվել է։ Հին եգիպտացիները հավատում էին, որ հոգին բաղկացած է մի քանի մասերից։ Նրանք հավատում էին նաև, որ հոգի ունեն ոչ միայն մարդիկ, այլև կենդանիները և աստվածները։
Հին եգիպտացիները հավատում էին, որ մարդը բաղկացած է ֆիզիկական մարմնից, հոգևոր մարմնից, սրտից, երկվորյակից, հոգուց, ոչ նյութական էթնիկ ոգուց, տեսքից և անունից։ Այս բոլոր բաղադրիչները սերտորեն կապված են միմյանց հետ, 7 մեկի բարիքը որոշում է մյուսների բարօրությունը։ Եգիպտացիները հավատում էին վերածննդին|հարությանը անդրշիրիմյան աշխարհում, չնայած որ վաղ դինաստյաների փարավոնները (ըստ բուրգերի արձանագրությունների) հավատում էին ֆիզիկական հարությանը[1]։ Հորի երեխաները պատասխանատու էին մարդու էության համար․ Ամսետ - կա, Դուամուտեֆ - բա, Քեբեկսենուֆ - սախ (մումիա), Հապի - իբ (սիրտ)[2]։
Ռան հայտնվել է ընտանիքում ոչ ուշ քան Բան և 14-րդ Կան։ Նրանցից յուրաքանչյուրը ուներ իր յուրահատկությունը, և որի շնորհիվ էլ Ռան կարողանում էր փարավոններին տալ հարստություն, կայունություն, մեծություն, փառք, հաղթանակ, ստեղծելու զորություն և այլն[3]։
Կայի (k3) բացատրությունը դժվար է տալ ներկայիս լեզուներով։ Մասպերոն առաջարկել է «նմանակ» և «դոպպելգանգեր» թարգմանությունները։ Կա հասկացությունը հայտնաբերվել է հին արձանագրություններում[3]։ «Գնալ Կա», «երկնքում գնալ Կա» և «նրա Կան եկել է իր մոտ» արտահայտությունների հոմանիշը «մահանալ» բառն է[1][4]։
Կան դա կյանքի էությունն է, բնույթը և անձի ճակատագիրը[5]։ Մարդու մահից հետո Կան լքում էմարմինը, թափառում երկրով մեկ, ապա վերադառնում[3], սակայն ապրում է գերեզմաների քանդակված պատկերների մեջ և սնվում է զոհերով[6]։
Ըստ եգիպտական հավատալիքների Կան ապրում է մարդու կամ աստծո արձանների մեջ, դրա համար էլ փարավոնների տաճարները կառուցված են ոչ թե իրենց կամ աստվածների համար, այլ իրենց էությունների համար։ Կայի աստվածայնությունը ավելի մոտ էր մարդկաց, քան թե հենց աստվածների պաշտամունքը։ Դրա համար էլ, օրինակ, Մեմֆիսում աստված էր համարվում ոչ թե սուրբ ցուլ Ապիսը, այլ նրա Կան։ Օսիրիսին անվանում էին «Կա բուրգ»[3]։ Ստեղծող աստված Հնումը երբեմն պատկերվում էր խեցեգործ շրջանակի մեջ, ստեղծելով մարդ և իր Կան[4]։
Գոյություն է ունեցել «ծառա կա» քրմական պաշտամունք (hem-ka), ով պատասխանատու էր զոհաբերությունների համար[7]։
Բա (bʒ — «դրսևորում») - հոգի, կենսական էությունն ունի մարդու գլխով թռչնի տեսք։ Այն նաև մրադու խիղճն է, ինչպես նաև Կա հոգին[4]։ Մարդու մահից հետո Բան լքում է մարմինը և թափառում է աշխարհով մեկ՝ մտնելով տարբեր կենդանիների մեջ[6]։ Մարդու մահից հետո նրա Բան տեղափոխվում է տեղական սուրբ կենդանու մեջ։ Մեռյալների գրքում Բան նկարագրվում էր բազեի (որը թռչում է երկնքում), սագի, կռունկի (որը համբուրում է երկինքը), կամ մորեխի|ծղրիդի (որը թռչում է դեպի երկինք) տեսքով[8]։ Կենդանիների մեջ թափանցող նմանատիպ հոգին կոչվում է նաև ալտեր էգո։ Եգիպտացիները Բային նկարում էին մարդու գլղով թռչնի տեսքով։
Բան ստանալով շնորհ անդրշիրիմյան աշխարհում դառնում է baiu menkhu: Բան պատկերված է մոգական օբյեկտների և ամուլետների վրա (ba’apur)[4]։
Բան «Բայի հետ հիասթափված խոսակցությունը» գրական փիլիսոփայական աշխատանքի գլխավոր հերոսն է (XXII-XXI դարեր)։
Ախ (3ḫ — «փայլող»; Ու. Բաջը անվանում է khu[1]) - Բայի և Կային միաձուլումը, ազատվելով մարմնական միջամտությունից։ Մաքուր հոգի է[4], որը ապրում է անդրշիրիմյան աշխարհում և սնվում է ուրախությամբ[6]։ Իր կարիքները բավարարելու համար Ախը օգտագործել էր գերեզմանում մնացած ուշեբտները[4]։ Նկարագրվում է փամփլիկ քաջահավի տեսքով[5]։ Ախի ինքնիշխաությունը Մերիմուտեֆն է(Ḥḳʒ-ʒḫw)[9]։
Հին Եգիպտոսում ախերը համարվում էին ուրվականներ, որոնք նման էին իրենց նախկին «ես»-երին, իսկ մարդկանց և ուրվականների փոխհարաբերությունները չէին համարվում այնդքան գերբնկական որքան հիմա[10]։ Եգիպտացիների և ուրվականների հանդիպումներիմասին պատմությունը գրված է «Քրմապետ Ամոն Հոնսյուեբի խոսակցությունները Հոգու հետ»-ում (Ք․ա․ XIII - XII դարեր)։
հիերոգլիֆներ Խաթ |
---|
Խաթ (անգլ.՝ khat, եգիպ․՝ ẖt[11]) - Մարդու մահկանացու մարմինը, հանդես է գալիս Կայի և Ախի հետ[12]։
Մումիացիայի փարձարկումները ցույց են տվել, որ հին եգիպտացիների համար կարևոր էր մարմնի երկարաժամկետ պահպանումը մինչև մահը տեսքի նման, որպեսզի Սախը հասցներ հայտնվել։ Ֆիզիկական Խաթին անվանում էին aufu[13]։ Մումիաների տարբեր տեսակի վնասներից փրկելու համար, նրա հետ դնում էին ամուլետներ, կատարում էին տարբեր ծիսական արարողություններ և հմայություններ[14]։ Բացակայող օրգանի տեղում կամ որպես սրտին հավելում մումիֆիկացիայի ժամանակ դրվում էին ամուլետներ։ Նմանատիպ ամուլետներ հայտնաբերվել են շատ մումիաներում[15]։
հիերոգլիֆներ Խաթի |
---|
Իբ (jb, ab) - սիրտ[16], որը Օսիրիսի դատի ժամանակ, մտել է Մաատի (ճշմարտության) կշեռքի մեջ, որպեսզի պարզեր թե ինչքան բարեպաշտորեն է ապրել մարդը[4]։ Մարմնի ֆիզիկական սրտին անվանում են hati, ինչը մնում է մարմնի մեջ մումիֆիկացիայի ժամանակ։ Սիրտը համարվում էր մտքի, ճակատագրի և զգայունության պահեստարանը։ Մումիայի հետ նաև թողնում էին սրբաբզեզ, որը պետք էր օգներ Օսիրիսի դատի ժամանակ։ Մեռյալների գրքում աղոթքների վերաբերյալ մի քանի գլուխներ հեռացվել են, որպեսզի կանխեն սրտի մահը և գողությունը անդրշիրիմյան աշխարհում[17]։ XXVI գլխում մահացածը ասում է․
Թող իմ սիրտը լինի սրտերի տանը։ Թող իմ խաթը մնա խաթերի տանը։ |
Սահ/ Սահու (saḥ) - հոգևոր մարմին[18], մումիֆիկացիայից հետո սրազան մասունքները[2]։ Մոմիֆիկացումից հետո մարդկային մարմինը համարվում էր նաև հոգու մարմնացում[2]։ Հոգին մարմնից ազատվում էր թաղման ծեսերի ժամանակ։ Սահը շնորհիվ աղոթքների և լիտանիաների հասավ հոգեւոր երանության[4]։ Մեռյալների գրքում Սահը պատկերված է լոտոսի տեսքով, որը աճում է Խաթի վրա[13]։
հիերոգլիֆներ Սեհեմ |
---|
Սեկեմը (sḫm - «տիրապետում է ամենինչին» / «ուժ», «պատկեր»)[14] մարդկային էության ուժն է հավերժության աշխարհում, բայց տարբեր է Բայից և Կայից։ Նույն բառերով նրանք բնութագրում էին աստվածների ուժն ու կախարդական ունակությունները[4]։
Շուիթ (šwt) - ստվեր[19]։ Նույն ձևով է թարգմանվում ումբռաների և σκιά-ի մասին հին հույներն ու հռոմեացիները։ Ենթադրվում էր, որ ստվերը կարող է անջստվել մարդուց և ինքնուրույն գոյություն ունենալ։ Կայի և Բայի նման, համարվում էր որ Շուիթը կարող էր լքել մրմինը հուղարկավորության արարողությունների ժամանակ։ Ավելի ուշ, Շուիթին անմիջականորեն կապվում էին հոգու հետ, որին և հետևում էր[1]։
հիերոգլիֆներ Ռեն |
---|
Ռեն (rn) - անուն[3]։ Հին եգիպտացիները մեծ նշանակություն էին տալիս մարդու անվանը, դրա համար էլ մարդկանց մահը կապում էին տարբեր անեծքների հետ։ Նրանք ովքեր անուն չունեին չէին կարող կանգնել աստվածների առաջ։ Քանի որ չկա որևէ առարկա որ անուն չունի, դրա համար էլ չէր կարող գույություն ունենար անանուն մարդ։ Իրենց անուններից զրկված մարդիկ խոցելի էին աստվածային ուժերի կողմից։ Հայրերի գերեզմանների պահպանությամբ զբաղվում էին որդիները, որոնց պարտականությունն էր զոհեր մատուցել և վերանորոգել իրենց նախնիների գերեզմանները։ Մյուս կողմից, եթե մահացածը գիտեր ընկերների կամ թշնամիների աստվածային հովանավորների անունները, նա կարող էր կանչել նրանց և ստիպել որպեսզի նրանք կատարեն իր կամքը[14]։
Անվան կարևորությունը բացատրվում է փոխադար կապերով, մարդու վրա ազդեցությունը երբ տալիս ենք նրա անունը։ Բացի այդ մարդու անունը իգտագործվել է բարի կամ չար կախարդությունների համար։ Անվան ծիսական ոչնչացումը նշանակում էր որ պետք է ոչնչացվի նաև մարդը (նույնիսկ աստծո)։ Եթե կախարդը չիտեր մարդու անունը ապա չէր կարող կախարդել տվյալ մարդուն։ Լուրջ հանցագործությունների համար դատապարտյալը կարող էր զրկվել իր անունից և ունենար նոր «հիմար անուն»։ Թուրինյան հին դատական պապուրուսից հայտնի է որ Ռամզես Երրորդի ժամանակ մարդասպանների անվանել են Պեբեկամոն «կույր վարպետ», Մեսեդսուրա «Ռան ատում է նրան»[20][21], Բոնեմվեզ «գարշանք Թեբեում»[22][23][24]։
Երեխայի ծնվելուց հետո նրան հիմնականում անուն էր տալիս նրա մայրը (որտեղից էլ եկել է rn.f n mwt.f արտահայտությունը «նրա անունը իր մորից է»)[25]։ Մայրը երեխային տալիս է մեկ կամ երկու անուն, որոնք ունեին որոշակի իմաստ։ Որոշ անուններ ծննդաբերությունից հետո մոր առաջին խոսքերն էին՝ Իհ (եգիպտ. Jḫ «Ո՞վ է նա?»), Նեֆերեն (եգիպտ. Nfr-nn «Ինչ գեղեցիկ է»), Ուարսու (եգիպտ. Wr-sw «Մեծ»)։ Մյուսները առողջություն էին ցանկանում՝ Սենեբսուամի(եգիպտ. Snb-sw-m-'-j «Իմ ձեռքերում նա առողջ է»), Джед-?-иуф-анх (եգիպտ. Ḏd-X-jw.f-'nḫ «Աստված ասել է, որ նա կապրի»), Հեդեբ-?-Իրեթ-Բենեջեթ (եգիպտ. Hdb-X-jrt-bnjt «աստված քշում է աչքը»)։ Կան անուններ որոնք կապված են ծննդյան կամ ինչ-որ աստածների հետ՝ Սակահերկա (եգիպտ. S3-k3-ḥr-k3 «Երեխան ամսով խոյակ է»), Սեպենաբեդ (եգիպտ. Sp-n-3bd «յոթերորդ ամսվա նվեր»), Հորեմհեբ (եգիպտ. Ḥr-m-ḥ3b «Հոռը տոնախմբության մեջ է»), Ամոնհեռհենուտ («Ամոն տեղափոխվել է բարկ»)։ Անուններ ընտվել են նաև հավատարմության համար աղոթելիս։ Նորածնի ծնողները հաճախ շնորհակալություն են հայտնել աստվածներին նրա անունով՝ Դեբեհենիտհաենմուտ (եգիպտ. Dbḥ.n.j-ṯ3-n-Mwt «Մութից տրված»), Սատամոն (եգիպտ. S3.t Jmn «Ամոնի դուստր»), Սապտահ (եգիպտ. S3. Ptḥ «Պտահի որդի»)։ Անունները ընտրվել են նաև հաշվի առնլով թե ընտանիքի որերրորդ երեխան է նա՝ Սենենու (եգիպտ. Sn-nw «Երկրորդ»), Հեմենտու (եգիպտ. ḫmt-nw «Երրորդ»), կամ էլ բարեկամներից ինչ-որ մեկի պատվին՝ Սենետիտես (եգիպտ. snt-jt.s «Հորաքույր»), Իթսենի (եգիպտ. Jt-sn(.j) «Սկեսրայր»)։ Իր մարմնի թերությունների, բնավորության, սեցիալական կարգավիճակի և ծագման պատճառով մարդը կարող էր ստանալ համապատասխան անուն՝ Իդ (եգիպտ. Jd «Խուլ»), Տաբինետ (եգիպտ. T3-bjnt «Վատ»), Պեն-Մենեֆեր (եգիպտ. Pn-Mn-nfr «Ինչ-որ մեկը Մեմֆիսից»), Յամ (եգիպտ. '3m «ասիացի»), Պակեր (եգիպտ. P3-qr «թափառաշրջիկ»), Պահերիպեջետ (եգիպտ. P3 ḥrj pḏt «գլխավոր նետաիգ»), Սեշետ (եգիպտ. Sšt «լոտոս»), Միու (եգիպտ. Mjw «կատու»)[26]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.