Հոգեգալուստ, քրիստոնեության գլխավոր տոներից՝ նվիրված առաքյալների վրա Սուրբ Հոգու «իջնելու» կրոնական ավանդությանը։ Տոնվում է Զատկից 50 օր հետո (վերջինիս շարժականության համապատասխան՝ տատանվում է մայիսի 10-ից հունիսի 13-ը)։ Հոգեգալուստը Մովսես մարգարեին Աստծո «տասը պատվիրանների» շնորհման հուդայական տոնի քրիստոնեական վերափոխումն է։ Պահպանելով հին տոնը՝ եկեղեցին նրան տվեց այլ մեկնաբանում, այդ օրը առաքյալներն Սուրբ Հոգուց ստացան քրիստոնեությունը քարոզելու «մարգարեական շնորհ», «մովսեսական օրենքը» փոխարինվեց «ավետարանական օրենքով»։ Հոգեգալուստը յուրովի նվիրված է նաև Սուրբ երրորդության (Հայր, Որդի և Սուրբ Հոգի պաշտամունքին)։ Ներսես Շնորհալի կաթողիկոսի (1166—73 թթ.) սահմանած կարգի համաձայն՝ Հայոց եկեղեցին Հոգեգալուստը տոնում է մեկ շաբաթ շարունակ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.