From Wikipedia, the free encyclopedia
Հոգեբանության սիմվոլը, հունական այբուբենի 23-րդ տառը՝ փսին (հուն․՝ ψι)։
Մ.թ.ա. 19-րդ դարում հույները ծանոթացան փյունիկյան այբուբենին։ Նրանք այնքան հավանեցին այդ այբուբենը, որ որոշեցին այն յուրացնել։ Փյունիկյան այբուբենում բացակայում էին ձայնավոր տառերը, ուստի հույները ավելացին դրանք՝ ստեղծելով առաջին իրական այբուբենը։ Նրանք նաև ավելացրին 5 նոր սիմվոլ՝ Ω (օմեգա), Υ (էփսիլիոն), Φ (ֆի), Χ (խի) և Ψ (փսի)։
Ենթադրվում է, որ Ψ տառի արտաքին տեսքը խորհրդանշում է հունական դիցաբանության ծովի աստված Պոսեյդոնի եռաժանին։ Վերջինս իր հերթին խորհրդանշում է աշխարհի տարանջատումը երեք ոլորտների՝ երկրային, երկնային և հոգևոր, և հանդիսանում է բնության տարերքներից երեքի՝ օդի, ջրի և հողի միասնությունը։
Հոգեբանություն հասկացությունն ունի հին հունական ծագում։ Այն բաղկացած է երկու բառից՝ հուն․՝ ψυχη («psyche»-հոգի) և հուն․՝ λογος («logos»-գիտություն)։ Հոգեբանության՝ որպես գիտության ձևավորումից հետո հոգեբանություն (ռուս.՝ "психология") բառը սկսեց ավելի հաճախակի օգտագործվել։ Ենթադրվում է, որ «փսի» տառը՝ որպես հոգեբանության սիմվոլ, սկսել են կիրառել փիլիսոփայական համալսարանների ուսանողները, որոնք դասախոսությունների ժամանակ հոգեբանություն բառն արագ գրելու համար այն նշանակում էին այդ տառով։
Հույները ψ սիմվոլն օգտագործում էին նաև 700 թիվը գրելու համար և որպեսզի տարբերակեին համանուն տառից, թվից առաջ գիծ էին դնում՝ — ψ: Սակայն հռոմեական, իսկ այնուհետև նաև արաբական տառերի տարածմանը զուգընթաց թվերի գրառման հունական համակարգը մոռացության մատնվեց[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.