From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային ուխտագնացության ժամանակը ( արաբ․՝ موسم الهجرة إلى الشمال Mawsim al-Hijrah ilâ al-Shamâl) սուդանացի գրող Թայիբ Սալիհի դասական հետգաղութային արաբական վեպը։
Հյուսիսային ուխտագնացության ժամանակը արաբ․՝ موسم الهجرة إلى الشمال | |
---|---|
Հեղինակ | Աթ-Թայիբ Սալիհ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | արաբերեն |
Երկիր | Սուդան |
Հրատարակիչ | Աթ-Թայիբ Սալիհ |
Հրատարակման տարեթիվ | 1966 |
ԳՄՍՀ | 0-435-90630-5 |
OCLC | 31019 |
Վեպը, որով Սալիհը առավել հայտնի է, լույս է տեսել 1966 թվականին։ Վեպն առաջին անգամ տպագրվել է Բեյրութի « Խիվար» ամսագրում։ Վեպի հիմնական թեման բրիտանական գաղութատիրության և ընդհանրապես եվրոպական արդիականության ազդեցությունն է Աֆրիկայի գյուղական հասարակության և մասնավորապես Սուդանի մշակույթի և ինքնության վրա։ Նրա վեպն արտացոլում է ժամանակակից Սուդանի հակամարտությունները և պատկերում է եվրոպական գաղութատիրության դաժան պատմությունը՝ որպես ժամանակակից սուդանի հասարակության իրականություն ձևավորող։ Արաբական գրականության ակադեմիան, որը գտնվում է Դամասկոսում, այն անվանել է քսաներորդ դարի արաբերեն լավագույն վեպերից մեկը։ Ուխտագնացության սեզոնը դեպի հյուսիս համարվում է հետգաղութատիրական գրականության մեջ պատմվածքի զարգացման հիմնական շրջադարձային կետը՝ կենտրոնանալով Արևելքի և բախման վրա։ Վեպը ներառվել է Համաշխարհային գրադարանի բոլոր ժամանակների 100 լավագույն գրքերի ցանկում, որը կազմվել է Նորվեգական գրքի ակումբի կողմից։
1899 թվականի հունվարին Մեծ Բրիտանիայի և Եգիպտոսի կողմից Սուդանը կառավարելու համար ստեղծվել է համատիրություն կամ համատեղ իշխանություն[1]։ Սուդանը անկախություն է ձեռք բերլց 1956 թվականին, բայց այնուհետև 20-րդ դարի մեծ մասում այնտեղ տեղի է ունեցել երկու երկար քաղաքացիական պատերազ[2]։ Այս վեպը տեղի է ունենում 1960-ական թվականներին՝ Սուդանի պատմության նշանակալից և բուռն ժամանակաշրջանում։
Վեպն արգելվել է Սուդանում ՝ հեղինակի հայրենիքում, սկսած 1989 թվականից, քանի որ ստեղծագործության գրաֆիկական սեռական պատկերները վիրավորական են եղել իսլամական կառավարության համար։ Այսօր վեպն արդեն հասանելի է Սուդանում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.