Հյուսիսային խևահավ
թռչունների տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային խևահավ (լատին․՝ Morus bassanus), խոլահավազգիների ընտանիքի խոշոր ծովաթռչուն, տարածված է Հյուսիսային Ատլանտիկայում։ Ընտանիքի ամենահյուսիսային տեսակը և միակը, որը հանդիպում է Եվրոպայում։ Որպես կանոն կազմում է մի քանի հազար զույգից բաղկացած մեծ գաղութներ և բնադրում են փոքր կղզիների զառիթափ ժայռոտ ափերին։
Հյուսիսային խևահավ | |
Հյուսիսային խևահավ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Ենթադաս | Տիպիկ թռչուններ (Neognathae) |
Վերնակարգ | Aequornithes |
Կարգ | Խոլահավազգիներ (Suliformes) |
Ընտանիք | Խոլահավեր (ընտանիք) (Sulidae) |
Ցեղ | Խևահավեր (Morus) |
Տեսակ | Հյուսիսային խևահավ (M. bassanus) |
Միջազգային անվանում | |
Morus bassanus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Հմուտ ջրասուզակ է։ Ինչպես և խոլահավերի մեծ մասը, բավականին հատուկ էկոլոգիական խորշ է զբաղեցնում, որտեղ մրցում է միայն թռչունների մի քանի այլ տեսակների հետ։ Մեծ բարձրությունից նա սուզվում է մինչև մի քանի մետր խորություն, որտեղ որսում է յուղոտ ձուկ՝ Ատլանտյան տառեխ, թյունիկ, եվրոպական շպրոտ, ավազաձուկ (Ammodytes spp) և մի քանի այլ տեսակներ։ Դրան նպաստում է արտաքին և ներքին օրգանների լավ հարմարեցվածությունը՝ շրջահոսելի սիգարաձև մարմին, երկար նեղ թևեր, ատամիկներով բարակ կտուց, լողաթաղանթով ոտքեր, փակ արտաքին քթանցքներ և թաղան ունեցող լրացուցիչ ներքին քթանցքներ։