Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Մակեդոնիայի Հանրապետությունում Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանների ցանկ, 20-րդ դարի խոշորագույն իրադարձություններից մեկին նվիրված հուշարձաններ և հուշահամալիրներ, որոնք կառուցվել են Մակեդոնիայի Հանրապետության տարածքում։
Հարավսլավիայի իշխանությունների հրամանով 1945-1960 թվականներին կառուցվել են մի շարք հուշարձաններ։ Այդուհանդերձ, հուշարձանների և հուշահամալիրների լայնամասշտաբ կառուցումը սկսել է իրականացվել Չմիացած երկրների շարժման հիմանդրումից հետո։
Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Տիտոյի հրամանով 1960-1970-ական թվականներին կառուցվել են մի շարք հուշարձաններ և հուշահամալիրներ, որոնք նվիրված են եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ճակատամարտերին և համակենտրոնացման ճամբարներին։ Նրանք նախագծվել են հայտնի դիզայներների կողմից, ինչպես օրինակ Դուշան Ջամոնյան, Վոյին Բակիչը, Միոդրագ Ժիվկովիչը, Ժորդան և Իսկրա Գրաբուլները։ Բացի այդ, հուշարձանների ճարտարապետներն են եղել Բոգդան Բոգդանովիչը, Գրադիմիր Մեդակովիչը։ Տիտոյի մահից հետո, կառուցվել են միայն մի քանի հուշարձաններ։ Այս հուշարձանները զբոսաշրջիկների շրջանում հայտնի են եղել 1980-ական թվականներին՝ որպես հայրենական փառքի հուշարձաններ։ Սակայն, Հարավսլավական պատերազմներից և երկրի կազմալուծումից հետո, հուշարձանները լքվել են և կորցրել իրենց նշանակությունը։
Ստորև ներկայացված են 1945- 1991 թվականներին կառուցված հուշարձանները և հուշահամալիրները։ Ցանկում ներառված չեն առանձին անհատներին նվիրված կիսանդրիները։
Նկար | Անվանում | Տեղակայում | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
Մակեդոնիում | Կրուշևո | Նախագծվել է Ժորդան և Իսկրա Գրաբուլների կողմից և կառուցվել 1974 թվականին։ Նվիրված է Իլինդենի ապստամբության և Մակեդոնիայի անկախության ազգային պատերազմի ժամանակ զոհված մարտիկներին[1]։ | |
Ֆաշիզմի զոհերի և ֆաշիզմի դեմ կռված մարտիկներին նվիրված դամբարան | Կավադարցի | ||
Ֆաշիզմի զոհերին և ընկած մարտիկներին նվիրված դամբարան | Կիչևո | Նախագծվել է Ժորդան Գրաբուլսկու կողմից և կառուցվել 1963 թվականին։ | |
Անպարտների հուշարձան | Պրիլեպ | Նախագծվել է Բոգդան Բոգդանովիչի կողմից և կառուցվել 1961 թվականին[2]։ | |
Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան | Բելչիշտայի մոտ | Նախագծվել է Ժորդան Գրաբուլսկու կողմից և կառուցվել 1958 թվականին[3]։ | |
Ազատության հուշարձան | Գևգելիա | Նախագծվել է Ժորդան Գրաբուլսկու կողմից և կառուցվել 1969 թվականին։ | |
Սկոպյեի ազատագրիչներին նվիրված հուշարձան | Սկոպյե | Նախագծվել է Իվան Միրկովիչի կողմից և կառուցվել 1955 թվականին։ | |
Հուշարձան նվիրված Ազգային ազատագրական շարժմանը | Սկոպյե | Նախագծվել է Ժորդան Գրաբուլոսկու կողմից և կառուցվել 1965 թվականին։ | |
Հեղափոխության մարտիկներին նվիրված հուշարձան | Շտիպ | Նախագծվել է Բոգդան Բոգդանովիչի կողմից և կառուցվել 1969- 1974 թվականներին։ Այստեղ թաղված են 814 հարավսլավացի պարտիզաններ։ | |
Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան | Սկոպյե | ||
Ոսկրատան հուշարձան | Կումոնովոյի մոտ | Նախագծվել է Սրետեն Ստորյանովիչի և Կոստա Զորդումիսի կողմից և կառուցվել 1957 թվականին։ | |
Հեղափոխության հուշարձան | Կումանովոյի կենտրոն | Նախագծվել է Կոստա Անգելի Ռադովանիի կողմից և կառուցվել 1962 թվականին[4]։ | |
Հեղափոխության հուշարձան | Ստրումիցա | ||
Հեղափոխության հուշարձան | Բիտոլա | ||
Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան | Ստրուգա | Նախագծվել է Վոյիլսավ Վասիլևիչի կողմից[5]։ | |
Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան | Դելևոր | ||
Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան | Բելչիշտա | ||
Ազատության հուշարձան | Կոչանի | Նախագծվել է Գլիգոր Չեմերսկու կողմից 1977 թվականին։ Նվիրված է Կոչանիի և հարակից տարածքների բոլոր ընկած մարտիկներին։ | |
Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան | Դեբար | ||
Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան | Ժելեզնեց | ||
Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան | Զուբովցե | ||
Ֆաշիզմի զոհերին նվիրված հուշարձան | Ռուսյացի | Նվիրված է Ֆաշիզմի դեմ պայքարած բոլոր մակեդոնացիներին, ովքեր 1943 թվականի նոյեմբերին կատաղի մարտեր էին մղում Բուլղարիայի բանակի զինվորների դեմ։ | |
Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան | Պոդմոչանի | Կառուցվել է 1975 թվականին։ | |
Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան | Մորդիչ | Կառուցվել է 1977 թվականին։ | |
Ազգային ազատագրական շարժման կին մարտիկներին նվիրված հուշարձան | Տետովո | Նախագծվել է Բորկա Ավրամովի կողմից և կառուցվել 1961 թվականին[6]։ Նվիրված է Ազգային ազատագրական շարժման բոլոր կին մարտիկներին։ | |
Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան | Բրվենիցա | ||
Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան | Ռադիովցե | ||
Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան | Ստենցե | Կառուվել է 1980 թվականին | |
Տեղահանված հրեաներին նվիրված հուշարձան | Շտիպ | Նվիրված է Շտիպի 561 հրեաներին, ովքեր 1943 թվականի մարտին տեղափոխվել էին Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբար։ | |
Պարտիզանների գերեզմանատուն | Կրուշևո | ||
Պարտիզանների գերեզմանատուն | Օխրիդ | ||
Մակեդոնիայի սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետության նախագահությանը նվիրված հուշարձան | Սկոպյե | Նախագծվել է Սլոբոդան Միլոշևսկու կողմից և կառուցվել 2012 թվականին[7]։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.