From Wikipedia, the free encyclopedia
Հիշողության սպորտ, երբեմն՝ մրցակցային հիշողություն կամ հիշողության մտային սպորտ, մրցույթ, որտեղ մասնակիցները որոշակի հրահանգների շրջանակներում փորձում են մտապահել, այնուհետև վերհիշել ինֆորմացիայի տարբեր ձևեր։ Սպորտը պաշտոնապես սկսել է զարգանալ 1991 թվականից։ Գոյություն ունեն ազգային և միջազգային առաջնություններ։
Տարածված մրցույթներից մեկը ներառում է խառնած խաղաքարտերի մտապահումը հնարավորինս կարճ ժամանակահատվածում, որից հետո մասնակցից պահանջվում է դասավորել այլ տուփերի խաղաքարտեր՝ նույն հերթականությամբ։
Մնեմոնիկայի տեխնիկաներն ընդհանրապես համարվում են մրցույթի կարևոր մասերից մեկը և բարելավվում են ինտենսիվ աշխատանքի շնորհիվ[1]։ Սրանք կարող են ներառել Լոկիի մեթոդը, մնեմոնիկայի կապակցման մեթոդի օգտագործումը և մասերի բաժանումը։ Օգտագործվում են նաև այլ տեխնիկաներ՝ ինֆորմացիայի պահեստավորման և վերհիշելու համար։
Հիշողության մարզման տեխնիկաները քննարկվել են դեռևս Հին Հունաստանում, իսկ ֆորմալ հիշողության մարզումը երկար ժամանակ համարվել է հիմնական կրթության կարևոր մասերից մեկը և հայտնի է եղել «հիշողության արվեստ» անվանմամբ[2]։ Այնուամենայնիվ, մարզված մտապահման զարգացումը՝ որպես սպորտ, սկսել է միայն ուշ 20-րդ դարում, բայց նույնիսկ այն ժամանակ մնացել է հարաբերականորեն սահմանափակ իր շրջանակներում։ Առաջին համաշխարհային մրցույթը տեղի է ունեցել որպես Հիշողության աշխարհի առաջնություններ 1991 թվականին և շարունակվել է ամեն տարի՝ բացառությամբ 1992 թվականը[3]։
1991 թվականին Հիշողության աշխարհի առաջնությունների հիմնումից հետո բազմաթիվ երկրներում հիմնվեցին ազգային մրցույթներ։ Սրանք ներառում են Միացյալ Նահանգների առաջնությունները, որոնք սկսվել են 1997 թվականին[4], Հնդկական ազգային հիշողության առաջնությունները[5], Գերմանական հիշողության առաջնությունները[6], Միացյալ Թագավորության բաց հիշողության առաջնությունները և այլ առաջնություններ[7]։ Ազգային առաջնություններ են անցկացվում նաև Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում, Սինգապուրում, Չինաստանում, Ճապոնիայում և Մեքսիկայում[6][8]։
Հիշողության աշխարհի առաջնությունների կազմակերպիչ Հիշողության աշխարհի սպորտի խորհրդի կողմից տրվել է հիշողության մրցաշարերի մասնակիցների բարձրագույն կոչումը՝ հիշողության գրոսմայստեր։ Ենթադասակարգմամբ գոյություն ունեն հետևյալ կոչումները՝ միջազգային գրոսմայստեր, գրոսմայստեր և միջազգային վարպետ։ 2016 թվականի նոյեմբերի տվյալներով աշխարհում հաշվվում է մոտավորապես 200 գրոսմայստեր[9]։
Մրցաշարի մասնակիցները նկարագրում են մտապահման հմտությունների բարելավման բազմաթիվ մեթոդներ և տեխնիկաներ։ Նրանցից մի քանիսն ստեղծել են սեփական մեթոդները և հրատարակել իրենց անուններով։ Սրանք ներառում են, օրինակ, մնեմոնիկայի դոմինիկյան համակարգը անգլ.՝ Mnemonic dominic system, որն իր անունը ստացել է ի պատիվ նախկին աշխարհի չեմպիոն Դոմինիկ Օ'Բրայենի, մնեմոնիկայի հիմնական համակարգը, ինչպես նաև անձ-գործողություն-առարկա համակարգը, որը ներառում է խաղաքարտերի և թվերի կոդավորում դեպի մարդիկ, գործողություններ և առարկաներ հաջորդականություն[10]։ Այս մեթոդները կոչվում են նաև «մնեմոտեխնիկաներ»։
Ջոշուա Ֆոերը նշում է.
Չնայած յուրաքանչյուր մասնակից յուրաքանչյուր գործողության մտապահման համար ունի իր սեփական յուրահատուկ մեթոդը, բոլոր մնեմոտեխնիկաներն էապես հիմնված են զարգացման կոդավորում հասկացության վրա, ըստ որի ինչքան իմաստալից է ինչ-որ բան, այնքան ավելի հեշտ է այն հիշել[9]։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Though every competitor has his own unique method of memorization for each event, all mnemonic techniques are essentially based on the concept of elaborative encoding, which holds that the more meaningful something is, the easier it is to remember.
Հիշողության առաջնություններում պոտենցիալ առարկայի հարցը կարող է լինել անսահմանափակ, սակայն Հիշողության աշխարհի առաջնություններում կան հետևյալ առաջադրանքները.
Ի հավելումն ավանդական մրցաշարերին, որոնք կազմակերպվում են Հիշողության աշխարհի սպորտների խորհրդի կամ Հիշողության միջազգային ասոցիացիայի կողմից, հիշողության աթլետները հաճախ մրցակցում են այլընտրանքային ֆորմատով կազմակերպված մրցաշարերում։ Այդ մրցաշարերն են Հիշողության լիգայի առաջնությունները (նախկինում՝ Հիշողության էքստրեմալ մրցաշար), Մեմորիադը և Մեմո խաղերը[11][12][13]։
Մյուս տիպի հիշողության առաջնությունները կարող են չպարունակել ժամանակի սահմանափակումներ։ Օրինակ π թվի մտապահման (հայտնի է, որպես Պիֆիլոլոգիա) ռեկորդները սկսել են արձանագրել 1970-ական թվականներից։ Ներկայիս ռեկորդակիրը կարողացել է մտապահել ավելի քան 70000 նիշ π թվից։
Հիշողության սպրտում նոր ռեկորդները սահմանվում են շատ հաճախ[14]։ Խաղաքարտերի արագ մտապահման վերջին աշխարհի ռեկորդը պատկանում է Միացյալ Նահանգներից Ալեքս Մյուլենին՝ 19,96 վայրկյան (52 խաղաքարտ)[15]։ 5 րոպեում ամենաշատ թվեր մտապահելու ռեկորդը կիսում են Ալեքս Մյուլենը և Շվեդիայից Մարվին Վոլոնիուսը՝ 520 թվանշան[16]։
Աշխարհի չեմպիոններ[17]
Այլ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.