Հին քաղաք (Ռիգա)
From Wikipedia, the free encyclopedia
Հին քաղաք (լատիշ․՝ Vecrīga), Ռիգայի հնագույն մասը՝ Դաուգավա գետի աջ ափին։ Հայտնի է իր տաճարներով, պատմական շինություններով։ Սահմանափակված է Նոյեմբերի 11-ի, Հունվարի 13-ի, Կրիշյանիս Վալդեմարի փողոցով ու Ասպազիյաս ու Զիգֆրիդ Աննա Մեյերովիցայի անվան զբոսայգիներով։ Մակերեսը 438,3 հա է (1 083 ակր)։
1967 թվականին Հին քաղաքը ստացել է պահպանվող տարածքի կարգավիճակ, իսկ 1983 թվականից քաղաք-հուշարձան։ 1997 թվականին Ռիգայի պատմական կենտրոնը (Հին քաղաք) ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։