From Wikipedia, the free encyclopedia
Հիմալայան կատու (ռուս.՝ Гималайская кошка), երկարամազ կատվի ցեղատեսակ, որը նման է պարսկականին, ունի կապույտ աչքեր, բաց գույնի մարմին, ավելի մուգ թաթեր, մռութ, ականջներ և պոչ, ինչը ավելի շատ բնորոշ է սիամական կատվին։ Ցեղատեսակի Եվրոպական անվանումն է Պարսկական գունավոր-կետ։
Պարզորոշ որոշված չէ, արդյոք հիմալայան կատուն առանձին ցեղատեսակ է, թե ոչ։ Օրինակ կատվասերների կազմակերպությունը հիմալայան կատվին համարում է պարսկականի գունավոր տեսակը, իսկ կատուների միջազգային կազմակերպությունն այն համարում է առանձին ցեղատեսակ՝ «Պարսկական ցեղատեսակի խումբ» անվամբ, որը պարսկական և էկզոտիկ կարճամազ կատուների հետ դասվում է նույն խմբում[1]։
Պարսկական կատուների նման, ունեն կարճ ոտքեր և կլոր մարմին, որը թույլ է տալիս մեծ ցատկեր կատարել։ Որպես կանոն, ունեն մեղմ բնավորություն, բայց ավելի ակտիվ են, քան պարսկական կատուները և կարողանում են մի քանի ժամ վազել անընդհատ վազել խաղալիքի հետևից[2]։
Ինչպես այլ երկարամազ կատուներին, այնպես է հիմալայականներին անհրաժեշտ է ամենօրյա մաքրություն, որպեսզի մորթին լավ տեսք ունենա, բացի դրանից, կախված կատվի տեսակից՝ գուցե անհրաժեշտ լինի է դնչի ամենօրյա մաքրումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.