առողջապահության, մաքրության և առաղջության աստվածուհի հունական դիցաբանությունում From Wikipedia, the free encyclopedia
Հիգեա (աստվածուհի), Հիգիեա, Հիգիա (հին հունարեն՝ Ὑγιεία, Ὑγεία), հին հունական դիցաբանության[2] մեջ առողջության աստվածուհին[3], Ասկլեպիոսի[4] և Էփիոնայի[5] կամ էլ Աթենասի[6] դուստրը։
Հիգեա | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Valetudo? և Salus? |
Հայր | Ասկլեպիոս[1] |
Մայր | Էփիոնե և Աթենաս |
Քույր/Եղբայր | Մաքաոն, Aceso?, Iaso?, Aegle?, Panacea?, Telesphorus? և Podalirius? |
Ասպարեզ | առողջություն |
Ատրիբուտներ | երիտասարդ կին, որը կերակրում է օձին գավաթից |
Հատկանիշներ | Առողջության աստվածուհի |
Hygieia Վիքիպահեստում |
Ըստ օրփեոսականների՝ Հիգեան Ասկլեպիոսի կինն էր[7]։ Նրանք առանձնացնում են երկու Հիգեաների, ավելին՝ ավագը Էրոսի և Պեիթոյի դուստրն էր[8]։
Հիգեայի պաշտամունքը կատարվում էր Օրոպում[9], արձանը գտնվում էր Մեգարայում[10]։ Նրան էր նվիրված LXVIII օրփեոսական հիմնը։
Հիգեային պատկերում էին որպես երիտասարդ կին, որը կերակրում է օձին գավաթից[11]։ Այս որոշիչները՝ գավաթը և օձը, կազմել են ժամանակակից բժշկության խորհրդանիշը (Հիգեայի անոթը)[12]։ Հիգեայի անունով է կոչվում բժշկական կարգապահությունը՝ հիգիենան[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.