Պեիթո

From Wikipedia, the free encyclopedia

Պեիթո

Պեիթո (հին հունարեն՝ Πειθώ՝ «համոզմունք»), հունական դիցաբանության աստվածուհի կամ օվկիանոսուհի[1], ով մարմնավորում է համոզմունք և գայթակղություն։ Օվկիանոսի և Տեթիսի դուստրն է։ Հին Հռոմում նրան կոչում էին Սուադելե (Suadela/Suada)։

Արագ փաստեր Պեիթո, Տեսակ ...
Պեիթո
Thumb
Տեսակօվկիանուհիներ
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
Հունական գրաձևΠειθώ
Լատինական գրաձևSuadela
Երևի համընկնում էSuadela?
ՀայրՕվկիանոս
ՄայրՏեթիս և Աֆրոդիտե
ԶավակներIynx?
Ասպարեզpersuasion?
Հատկանիշներհամոզմունքի և գայթակղության աստվածուհի
 Peitho Վիքիպահեստում
Փակել

Ըստ Պավսանիասի՝ հենց Թեսևսն է ստեղծել Ափրոդիտեի և Պեիթոյի պաշտամունքը Աթենքի Միջնաբերդի հարավային լանջին։ Պեիթոն Ափրոդիտեի սպասավորուհին էր կամ ուղեկից[2] և սերտորեն կապված էր սիրո և գեղեցկության աստվածուհու հետ։ Հնագույն արվեստագետների և բանաստեղծներ ուսումնասիրել այս կապը իրենց աշխատանքներում։ ։

Կապը ավելի էր խորացել Հին հունական ամուսնությունների համատեքստում, քանի որ ապագա փեսան պետք է բանակցեր և համոզեր ապագա աներոջը՝ ապագա հարսի ձեռքը խնդրելու և Հարսանյաց գինը վճարելու համար։ Եվ հաջողության հասնում էին այն տղամարդիկ, ովքեր լավ համոզել գիտեին։

Պեիթոն և Ափրոդիտեն երբեն որոշակի չափով նույնացվում էին և Պեիթո անունը դառնում էր Ափրոդիտեի կամ՝ ածականը, կամ՝ անվան համակցությունը։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է կարևորվում հունական մշակույթում համոզմունքի (կամ ցանկության) ու սիրո հարաբերությունը։

  • Հենց Պեիթոն է համոզում Մեդեային[3] լքել հայրենիքը։
  • Զուգում է մանյակով Պանդորայի[4] պարանոցը։
  • Ափրոդիտեին թագադրվում ծաղկեպսակով[5], երբ նա ծնունդ է առնում ծովի փրփուրներից։

Ծագում

Պեիթոյի ծագումը որոշ չափով պարզված չէ։

  • Ըստ Հեսիոդոսի «Թեոգոնիա» Պեիթոն Օվկիանոսի և Տեթիսի դուստրն է, ինչը նշանակում է, որ նա օվկիանոսուհի է, հետևաբար, քույր է հանդիսանում այնպիսի նշանավոր աստվածուհիներին, ինչպիսիք են Դիոնան, Դորիսը, Մետիսը և Կալիպսեն։

Սակայն, Հեսիոդոսի դասակարգումը Պեիթոին որպես օվկիանոսուհի, հակասում է մյուս աղբյուրներին։ Նա առավել հաճախ համարվում է Ափրոդիտեի դուստր։ Նաև համարվում էր Հերմեսի՝ սուրհանդակ աստվածի կինը։

Աստղագիտության մեջ

  • Ի պատիվ Պեիթոի անվանվել է աստերոիդ (118) Պեիթո՝ հայտնաբերված 1872 թ։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.