![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/92/Various_scalpels.png/640px-Various_scalpels.png&w=640&q=50)
Հերձադանակ
From Wikipedia, the free encyclopedia
Հերձադանակ կամ վիրահատական դանակ (լատին․՝ scalpellum փոքր դանակ)՝ բժշկական գործիք, որն օգտագործում են փափուկ հյուսվածքներ հատելու համար։ Իր կառուցվածքով և նշանակությամբ տարբերում են հերձադանակների բազում տեսակներ[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/92/Various_scalpels.png/640px-Various_scalpels.png)
Լինում են սրածայր հերձադանակներ (խորը, բայց ոչ լայն կտրվածքների համար), կլորավուն հերձադանակներ (երկար ու լայն, բայց ոչ խորը կտրվածքների համար)։ Իրենից ներկայացնում է ոչ մեծ վիրահատական դանակ՝ 12-15 սմ երկարությամբ[2][3]։