Հետմահու լուսանկար
լուսանկարչության ժանր / From Wikipedia, the free encyclopedia
Հետմահու լուսանկար (անգլ.՝ Post-mortem photography, լատին․՝ post mortem - հետմահու), 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում ձևավորված պրակտիկա ամերիկյան և եվրոպական երկրներում, որի ժամանակ լուսանկարվում էին նոր մահացած անձինք։ Լուսանկարները հիմնականում արվում էին հանգուցյալի մահվանից անմիջապես հետո, ինչի պատճառով էլ լուսանկարված հանգուցյալները երբեմն կենդանի մարդու տպավորություն էին թողնում[1]։ Լուսանկարի պատվերը տրվում էր հանգուցյալի հարազատների կողմից, քանի որ դրանք ոչ միայն տվյալ անձի կորուստը սգալու համար էին, այլ նաև շատ հաճախ վերջինիս երբեմնի գոյության միակ տեսողական հիշատակումը։ Մարդկանց՝ հետմահու արված լուսանկարները համարվել են հարազատների թանկագին ունեցվածքներից[2]։