![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9e/Anal_fissure_2.jpg/640px-Anal_fissure_2.jpg&w=640&q=50)
Հետանցքի ճաք
From Wikipedia, the free encyclopedia
Հետանցքի ճաք, անալ ճաք կամ ուղիղ աղու ճաք, հետանցքի պատռվածք կամ դեֆեկտ։ Հետանցքի ճաքը արտահայտվում է զուգարանի թղթի, ներքնաշորի վրա կամ երբեմն զուգարանակոնքում ալ կարմիր արյան հետքերով։ Եթե ճաքը սուր սկիզբ ունի, բնորոշ է արտահայտված ցավ՝ կղազատումից հետո[1], բայց խրոնիկական ճաքի դեպքում ցավի ինտենսիվությունը հաճախ ավելի ցածր է։ Անալ ճաքը հաճախ տեղակայված է լինում հետանցքի հետին պատի կենտրոնում՝ հավանաբար ավելի քիչ արյան մատակարարում ունեցող հատված լինելու պատճառով։ Ճաքի խորությունը կարող է տատանվել լորձաթաղանթից մինչև հետանցքի սեղմանի մկանաթելեր։ Չբուժված խրոնիկական ճաքերը առաջացնում են ծածկոցանման մաշկային հանգույց (պահապան թմբիկ), որը ծածկում է դեֆեկտը և առաջացնում է դիսկոմֆորտ ու ցավ։
Արագ փաստեր Հետանցքի ճաք, Բժշկական մասնագիտություն ...
Հետանցքի ճաք | |
---|---|
![]() | |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
ՀՄԴ-9 | 565.0 |
ՀՄԴ-10 | K60.0 և K60.2 |
![]() |
Փակել