Հեպատիտ A
From Wikipedia, the free encyclopedia
Հեպատիտ A, լյարդի սուր ինֆեկցիոն հիվանդություն, որի հարուցիչը հեպատիտ A վիրուսն է։ Վիրուսը հեշտությամբ փոխանցվում է աղեստամոքսային ուղիով, աղտոտված սննդի կամ ջրի միջոցով։ Ամեն տարի վիրուսով վարակվում է շուրջ 10,000 մարդ[2]։ Ինկուբացիոն շրջանը տևում է 2-6 շաբաթ, իսկ միջինում 28 օր[3]։ Զարգացող երկրներում և շրջաններում հիգիենայի անբավարարության հետևանքով հեպատիտ A-ի տարածվածության մակարդակը խիստ բարձր է[4], իսկ հիվանդությունը հիմնականում առաջանում է վաղ հասակում։ Օվկիանոսների ջրի որակը ստուգելու համար ուսումնասիրվում է նրանում պարունակվող հեպատիտ A-ի քանակը[5]։ Հեպատրտ A-ն չունի զարգացման խրոնիկական փուլեր և լյարդին մշտական վնաս չի հասցնում։ Օրգանիզմի ինֆեկցվելուց հետո իմունային համակարգը սկսում է արտադրել անտիգեններ, որոնք ապահովում են հետագա պաշտպանությունը։ Վարակումը կարելի է կանխել վակցինացիայի միջոցով։ Վիրուսի դեմ վակցինան էֆեկտիվ է և կանխում է դրա տարածումը ամբողջ աշխարհով։
Հեպատիտ A | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն, notifiable disease? և հիվանդության կարգ |
Պատճառ | հեպատիտ Ա վիրուս |
Փոխանցման ձև | կղանքաբերանային ուղի |
Հիվանդության ախտանշաններ | հեպատիտ[1], սրտխառնոց[1], փսխում[1], տենդ, վատառողջություն, Դեղնախտ և անորեքսիա |
Վնասում է | լյարդ |
Բուժաքննություն | ELISEA? և Պոլիմերազային շղթայական ռեակցիա |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 070.0 և 070.1 |
ՀՄԴ-10 | B15 |
Բուժում | հատւկ մեթոդ չկա |
Hepatitis A Վիքիպահեստում |