Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր
From Wikipedia, the free encyclopedia
Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր (անգլ.՝ World Hepatitis Day), ամենամյա տոն, որը նշվում է հուլիսի 28-ին Հեպատիտի դեմ պայքարի միջազգային դաշնության հովանավորությամբ։ Տոնակատարության հիմնական նպատակը հեպատիտի տարբեր տեսակների սպառնալիքի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումն է[3]։ Սա Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հիվանդությանը նվիրված չորս պաշտոնական օրերից մեկն է (Տուբերկուլոզի (մարտի 24), Մալարիայի (ապրիլի 22) և ՄԻԱՎի (դեկտեմբերի 1) դեմ պայքարի միջազգային օրերի հետ)։
Արագ փաստեր Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր, Տեսակ ...
Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Հուլիսի 28[1] |
Ի հիշատակ | հեպատիտ[2] |
Կայք | who.int/es/campaigns/world-hepatitis-day(իսպ.) |
Փակել