![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/64/Anonymous_-_Henry_Stuart%252C_Lord_Darnley%252C_1545_-_1567._Consort_of_Mary%252C_Queen_of_Scots_-_PG_2279_-_National_Galleries_of_Scotland.jpg/640px-Anonymous_-_Henry_Stuart%252C_Lord_Darnley%252C_1545_-_1567._Consort_of_Mary%252C_Queen_of_Scots_-_PG_2279_-_National_Galleries_of_Scotland.jpg&w=640&q=50)
Հենրի Ստյուարտ
From Wikipedia, the free encyclopedia
Հենրի Ստյուարտ (դեկտեմբերի 7, 1545(1545-12-07)[1][2][3] կամ 1545[4], Յորքշիր, Անգլիայի թագավորություն - փետրվարի 10, 1567(1567-02-10)[1][3] կամ 1567[4], Էդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն), Օլբանիի դուքս՝ մինչև 1565 թվականը հայտնի էր, որպես Դարնլի արքա։ Նա 1565 թվականից մինչև իր սպանությունը՝ 1567 թվականը, եղել է Շոտլանդիայի թագավոր կոնսորտը։ Ժամանակակից շատ պատմաբաններ նրա կյանքն ու մահը նկարագրելուց նրան անվանում են Դարնլի արքա՝ որպես Լենոքսների կոմսի միակ իրավահաջորդ. ահա ինչու է այս անունը մեր օրերում ավելի ճանաչված։
Հենրի Ստյուարտ | |
---|---|
Թագավոր կոնսորտ | |
![]() | |
Ծնվել է՝ | դեկտեմբերի 7, 1545(1545-12-07)[1][2][3] կամ 1545[4] |
Ծննդավայր | Յորքշիր, Անգլիայի թագավորություն |
Մահացել է՝ | փետրվարի 10, 1567(1567-02-10)[1][3] կամ 1567[4] մարդասպանություն |
Վախճանի վայր | Էդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն |
Հելլերոդի աբբայություն | |
Երկիր | ![]() |
Տոհմ | Ստյուարտներ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Մեթ Ստյուարտ |
Մայր | Մարգարեթ Դուգլաս |
Երեխաներ | Հակոբ Ա[5][6][7] |
Հավատք | կաթոլիկություն |
Նա Լենոքսների 4-րդ կոմսի՝ Մեթ Ստյուարտի և նրա կնոջ՝ Մարգարեթ Դուգլասի միակ կենդանի մնացած զավակն էր։ Դարնլիի մորական կողմով պապն Անգուսի 6-րդ դուքս Արչիբալդ Դուգլասն էր, իսկ տատը Մարգարեթն էր՝ Անգլիայի թագավոր Հենրի VII դուստրը և Շոտլանդիայի թագավոր Հակոբ IV կինը։ Հենրին Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտի զարմիկն էր ու երկրորդ ամուսինը, ինչպես նաև հայրություն էր անում Մարիի որդուն՝ Հակոբ VI, որը գահ է բարձրացել Եղիսաբեթ I մահից հետո որպես Հակոբ Ա[8]։