From Wikipedia, the free encyclopedia
Հենրիխ Մարքս (ապրիլի 15, 1777, Սաարլուիս, Սաարլանդ - մայիսի 10, 1838, Թրիեր, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն), հրեական ծագում ունեցող պրուսացի իրավաբան, ունևոր փաստաբան, մեծ ընտանիքի հայր։
Հենրիխ Մարքս Heinrich Marx | |
---|---|
Ծնվել է | 1777 թվականի ապրիլի 15 |
Ծննդավայր | Սաարլուիս |
Մահացել է | 1838 թվականի մայիսի 10 |
Մահվան վայր | Թրիեր |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | իրավաբան և փաստաբան |
Ամուսին | Հենրիետե Պրեսբուրգ |
Ծնողներ | Մարքս Լև Մորդեխա, Եվա Լվով |
Երեխաներ | Լուիզ Յուտա, Էմիլիե Կոնրադի, Mauritz David Marx? և Կարլ Մարքս[1] |
Եղել է փիլիսոփա և տնտեսագետ Կառլ Մարքսի հայրը։
Հենրիխ Մարքսը ծնվել է Մարքս Լև Մորոդեխայի և (Marx Levi Mordechai, 1746-1804) և Եվա Լվովի (Eva Lwow, 1757-1823) ընտանիքում։ Նրա հայրը եղել է ռաբբի[2], ավելի ուշ նրա ավագ եղբայր Սամուելը նույնպես ընտրեց այդ մասնագիտությունը (1775-1828)։ Նրա մայրը նույնպես ռաբբի էր։
1814 թվականին ավարտել է իրավաբանության բաժինը և նույն տարում ամուսնացել է նիդերլանդացի Հենրիտա Պրեսբուրգի հետ։ Հենրիտան նույնպես ռաբբի ընտանիքից էր, սակայն ուներ հունգարական արմատներ։
Քանի որ պրուսներին արգելված էր պետական պաշտոն, ինչպես նաև դատական վարույթն զբաղեցնել, Մարքսը 1818 թվականին ստիպված ընդունել է բողոքականությունը և միացել Լյութերական եկեղեցուն։ Նրա երեխաները և կինը մկրտվել են 1824 և 1825 թվականներին։
Որպես լավ կրթված և տաղանդավոր իրավաբան, Հենրիխ Մարքսը մեծ հեղինակություն էր վայելում՝ զբաղեցնելով իրավաբանի պաշտոնը Թրիերի բարձրագույն վերաքննիչ դատարանում։ Ֆրանսիական լուսավորականության և փիլիսոփայական ռացիոնալիզմի գաղափարներով կրթված լինենով, նա նախընտրում էր Վոլտերին և Ժան-Ժակ Ռուսոյին, Իմանուիլ Կանտի, Գոթֆրիդ Լայբնիցի, Ջոն Լոքի, Գոտհոլդ Լեսսինգի աշխատանքների գիտակ էր և առանձնանում էր ազատամտությամբ։ Հարում էր քաղաքական ինտելիգենցիայի լիբերալ֊ազատամտական հայացքներին։ 1834 թվականի հունվարին ելույթ է ունեցել Թրիերի խաղատանը՝ քննադատելով բացարձակապես կարգապահության և ներկայացուցչական համակարգի պաշտպանության։ Նա և Լյուդվիգ ֆոն Վեստֆալենը ընկերներ էին, որի դուստրը՝ Ժեննի Մարքսը ամուսնացավ Մարքսի որդու՝ Կառլ Մարքսի հետ[2]։
Մարքսը ուներ մեծ ընտանիք, 9 երեխա, որոնցից չորսը լիարժեք չէին։ Կարլը երրորդն էր, Սոֆին և Հերմանը ավագն էին, ապա հաջորդում էին Էդուարդը, Կարոլինան, Լուիզան, Էմիլիան և Հենրիտտեն[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.