հայ ալտահար From Wikipedia, the free encyclopedia
Հենրիխ Սեմյոնի Թալալյան (ապրիլի 18, 1922[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - մայիսի 20, 1972[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ալտահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1963)։
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գերոնտի Թալալյանի եղբայրն է, Հայաստանի վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի հորեղբայրը։
1948 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան՝ Մ. Տերյանի դասարանը։ 1948-1972 թվականներին եղել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտի դասատու, պրոֆեսոր՝ 1972 թվականից, կամերային նվագախմբի դիրիժոր, 1947-1972 թվականներին՝ Կոմիտասի անվան լարային քառյակի ալտահար։ Ալտի, լարային նվագախմբի քառյակի համար մշակել և փոխադրել է մի շարք երկեր։ Հենրիխ Թալալյանի անունով է կոչվել Գավառի երաժշտական դպրոցը[2]։ Հանդես է եկել տարբեր անսամբլներում՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի, Ռ. Բարշայի, Լեոնիդ Կոգանի, Սվյատոսլավ Ռիխտերի հետ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.