Արամ Թալալյան
հայ թավջութակահար From Wikipedia, the free encyclopedia
հայ թավջութակահար From Wikipedia, the free encyclopedia
Արամ Գերոնտիի Թալալյան (ապրիլի 4, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թավջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ (2009)։
Արամ Թալալյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1971 (53 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | Թավջութակահար |
Գործիքներ | թավջութակ |
Կրթություն | Եյլի համալսարան |
Պարգևներ |
Անվանի հայ երաժիշտների՝ Հենրիխ Թալալյան և Գերոնտի Թալալյանների դինաստիայի երրորդ ներկայացուցիչն է։
1995 թվականին ավարտել է Եյլի համալսարանը (ԱՄՆ)։ 1995-1997 թվականներին դասավանդել է Ալյասկա նահանգի «Ֆեյրբանգս» միջազգային փառատոնում։ 1993-1996 թվականներին՝ Նյու Հեյվըն, 1996-1997 թվականներին՝ Նյու Վեսթ սիմֆոնիկ նվագախմբերի (ԱՄՆ) կոնցերտմայստեր[1][2]։ 1997 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում։ 1999 թվականից՝ իր հիմնած «Բարոկկո» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, 2000 թվականից՝ Կոմիտասի անվան լարային քառյակի թավջութակահար։ 2009 թվականից հանդիսանում է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի փառատոնի գեղարվեստական ղեկավարը[3]։
Արամ Թալալյանը 1998 թվականից ղեկավարում է նաև հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախումբը։ Որպես դիրիժոր ղեկավարել է «Traveling Notes», «Melodies of Piece» միջազգային փառատոների սիմֆոնիկ նվագախմբերը և Զապորոժիեյի ակադեմիկ սիմֆոնիկ նվագախումբը։ 2000-2009 թվականներին հանդիսացել է Կոմիտասի անվան կվարտետի թավջութակահարը։ Հանդես է եկել Քլոդ Ֆրանկի, Յո Յո Մանի, Վլադիմիր Սպիվակովի, Յապ Շրյոդերի, Դիմուտ Պոպպենի, Ջեսսի Լևինի, Քրիստոֆեր Սթեմբրիջի, Էմին Խաչատուրյանի, Լևոն Չիլինկիրյանի և այլոց հետ։ Եղել է հայ և արտասահմանյան կոմպոզիտորների թավջութակի, կամերային և նվագախմբային մի քանի տասնյակ ստեղծագործությունների նախաձեռնողն ու առաջին կատարողը։ Հանդիսանում է «Երևանյան Բարոկ փառատոնի», «Ալտի-թավջութակի փառատոնի» գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիրը։ Արամ Թալալյանը հայ և արտասահմանյան կոմպոզիտորների թավջութակի, կամերային և նվագախմբային մի քանի տասնյակ ստեղծագործությունների նախաձեռնողն ու առաջին կատարողն է։ Պարբերաբար հանդես է գալիս ԱՊՀ-ի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրներում։ Ակտիվ մասնակիցն է Հայաստանյան և միջազգային հեղինակավոր փառատոների՝ «Արվեստների պատկերասրահ», «Վերադարձի», Երևանյան հեռանկարներ, Իրանի «Ֆաջր», «Մոսկովյան աշուն», Մարտիշոր (Մոլդովա), Դեյիա (Իսպանիա) և այլն։
2009 թվականին դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանի հետ հիմնադրել է «Արս Լունգա» դուետը[4]։ 2010-2012 թվականների ընթացքում դուետը իրականացրել և ներկայացրել է «Հայ կամերային երաժշտության Անթոլոգիա» ձայնագրությունների շարքը, որը 12 ձայնասկավառակից բաղկացած ծավալուն ժողովածու է և ամփոփում է 20-րդ դարասկզբից մինչ մեր օրերը 60 հայ կոմպոզիտորի ստեղծագործություններ՝ գրված թավջութակի և դաշնամուրի համար։ Շողակաթ հեռուստաընկերությունը դուետի կատարմամբ տեսագրել է Ռոբերտ Շումանի և Տիգրան Մանսուրյանի ամբողջական ստեղծագործությունների շարքը։ Մի շարք ճանաչված կոմպոզիտորներ նվիրել են իրենց ստեղծագործությունները «Արս լունգա» դուետին՝ Սուրեն Զաքարյան, Միքայել Կոկժաև, Արտյոմ Կոկժաև (Ռուսաստան), Հայկ Բոյաջյան (ԱՄՆ), Յակով Յակուլով (ԱՄՆ), Ռեբեկա Աշուղյան (Իրան), Հուշյար Խայամ (Իրան)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.