![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a9/Henie_Onstad_Center_Norway.jpg/640px-Henie_Onstad_Center_Norway.jpg&w=640&q=50)
Հենի Ունսթադի անվան արվեստի կենտրոն
From Wikipedia, the free encyclopedia
Հենի Ունսթադի անվան արվեստի կենտրոն (նորվ.՝ Henie Onstad kunstsenter), արվեստին առնչվող թանգարան Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյի (մարզի) Բերում կոմունայում (համայնքում)՝ Հովիկոդեն հրվանդանի վրա, Օսլո-ֆյորդում, Օսլոյից մոտավորապես 10 կմ դեպի հարավ։ Կենտրոնը հիմնադրվել է 1968 թվականին մարմնամարզության աշխարհի և օլիմպիական չեմպիոնուհի Սոնյա Հենիի (1912—1969) և նրա ամուսնու՝ Նիլս Ունսթադի (1909—1978) կողմից։ Ունսթադը նավաշինարարական ընկերության սեփականատեր էր և արվեստի գործերի կոլեկցիոներ։ Իր 110 կտավից բաղկացած նկարների հավաքածուն նա նվիրեց թանգարանին, ինչպես նաև ֆինանսական միջոցներ թանգարանի շենքի կառուցման համար։ Թանգարանի կառուցման աշխատանքները իրականացրել է Սոնի Հենի հիմնադրամը 1961 թվականին։ Թանգարանի շենքը նախագծվել է նորվեգացի ճարտարապետներ Ջոն Էիկվարի և Սվեն Էրիկ Էնգեբրետսենի կողմից։ Թանգարանում ցուցադրվում է նաև Սոնիի սպորտային պարգևների հավաքածուն[3][4]։
Հենի Ունսթադի անվան արվեստի կենտրոն նորվ.՝ Henie Onstad kunstsenter | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բերում[1] |
Վայր | Høvikodden? |
Անվանված է | Sonja Henie? և Niels Onstad? |
Հիմնադրված է | 1968 |
Տնօրեն | Anne Hilde Neset? |
Իրադարձություններ | claim for restitution of an artwork?[2] |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
1994 թվականին թանգարանի շենքը ընդլայնվեց, ավելացվեց նաև երկհարկանի ցուցադրական և տեխնիկական սենյակներով ու սրահներով հագեցած մասնաշենք։ Այս նախագիծը մշակվել է նույն ճարտարապետների կողմից ինչ հին մասնաշենքինը։ Նոր մասնաշենքը հնին կողքին այնպես է կառուցվել, որ պահպանվի համադրությունը[4]։
Թանգարանային կենտրոնում կա 6 ցուցասրահ, ոչ մեծ դահլիճ և խորհրդակցությունների սրահ։ Ներկայումս կենտրոնը զբաղեցնում է 9500 քառ/մ տարածք, որոնցից 3500 քառ/մ-ը ցուցասրահներն են։ Թանգարանում ցուցադրվում են Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի, Ֆեռնան Լեժեյի, Մակս Էռնեստի, Ֆրիդենսրայխ Հունդերտվասերի, Խոան Միրոյի, Պաուլ Կլեեի և այլ հայտնի արվեստագետների աշխատանքներ[4]։
Հենի Ունսթադի անվան արվեստի կենտրոնը կազմակերպում է ոչ միայն ցուցադրություններ, այլև բեմադրություններ։ Թանգարանը տարեկան ունենում է շուրջ 100.000 այցելու։ 2008 թվականին կենտրոնը նշեց իր հիմնադրման 40-ամյակը՝ կազմակերպելով ցուցադրություններ, դասախոսություններ, համերգներ և ֆիլմերի դիտումներ[4]։