From Wikipedia, the free encyclopedia
Հելեն Զիլե (աֆրիկաանս՝ Helen Zille, անձնագրով՝— Օտտա Հելեն Մարե, ծննդյամբ՝ Զիլե, անգլ.՝ Otta Helene Maree née Zille, մարտի 9, 1951[1][2][3], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[4]), հարավաֆրիկացի լրագրող և քաղաքական գործիչ, Արևմտյան Կապ նահանգի վարչապետ՝ 2009 թվականից մինչև 2019 թվականի սկիզբ, այդ նահանգի խորհրդարանի անդամ, 2007-2015 թվականներին եղել է Հարավաֆրիկյան ընդդիմադիր Լիբերալ Դեմոկրատական դաշինք կուսակցության առաջնորդ, Քեյփթաուն քաղաքի նախկին քաղաքապետ։
Հելեն Զիլե | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1951[1][2][3] (73 տարեկան) |
Ծննդավայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[4] |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Ուիտուոտերստրանդի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Աշխատավայր | The Rand Daily Mail? |
Զբաղեցրած պաշտոններ | mayor of Cape Town?, Արևմտյան Կապի նահանգապետ և Արևմտյան Կապ նահանգի խորհրդարանի անդամ |
Կուսակցություն | Democratic Alliance? |
Պարգևներ և մրցանակներ | |
Helen Zille Վիքիպահեստում |
Երիտասարդ տարիներին Հելեն Զիլեն աշխատել է որպես լրագրող, ակտիվորեն հանդես է եկել մարդկության դեմ ուղղված հանցագործության, ռասայական սեգրեգացիայի, խտրականության և ճնշման քաղաքականության դեմ[6][7][8]։ Նրա ձեռքբերումներից մեկը 1970-ականների վերջին «Rand Daily Mail» թերթում իր աշխատանքի ընթացքում «Սև ինքնագիտակցության» շարժման հիմնադիր և առաջնորդ Սթիվ Բիկոյի սպանության փաստական հանգամանքների վրա հանրային ուշադրություն հրավիրելն է եղել։ 1980-ական թվականներին համագործակցել է մի շարքդեմոկրատական խմբերի հետ, ինչպես նաև «Սև գոտի»՝ սպիտակամորթ կանանց կազմակերպության հետ։ Կազմակերպությունը պայքարել է սևամորթ կանանց ընտրական իրավունքի համար։
Քեյփթաունի քաղաքապետի պաշտոնում նրան հաջողվել է նվազեցնել հանցագործությունը, գործազրկություն և թմրանյութերի օգտագործման մակարդակը։ 2008 թվականին 820 թեկնածուներից Հելեն Զիլեն արժանացել է «Աշխարհի քաղաքապետ» մրցանակին[9][10]։
Հելեն Զիլեն տիրապետում է Հարավային Աֆրիկայի երեք պաշտոնական լեզուներին՝ անգլերեն, աֆրիկաանս, կոսա։ Մայրենի լեզուն, որով խոսել են նրա երկու ծնողները, գերմաներենն է։
Հելենի ծնողները իրար հետ ծանոթանալուց առաջ, 1930-ականն թվականներին նացիստական Գերմանիայից տեղափոխվել են Հարավային Աֆրիկա, քանի որ երկուսն էլ եղել են հրեական ծագմամբ գերմանացիներ։ Նրա հոր զարմիկը եղել է գերմանացի քանդակագործ, նկարիչ, գրաֆիկ և լուսանկարիչ Հայնրիխ Ցիլեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.