Հարվարդի բիզնես դպրոց
From Wikipedia, the free encyclopedia
Հարվարդի բիզնես դպրոց (անգլ.՝ Harvard Business School), բարձրագույն ուսումնական հաստատություն, որը գտնվում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Հարվարդի համալսարանի մի մասն է կազմում։ Դպրոցն առաջարկում է MBA (Master of Business Administration) ծրագրով ուսուցում անցնելու ամբողջական ծրագիր, ինչպես նաև դոկտորական և շատ այլ կրթական ծրագրեր։ Դպրոցը պատկանում է Harvard Business School Publishing հրատարակչությանը, որը պարբերաբար հրատարակում է բիզնես-թեմաներով, օնլայն-մենեջմենթով, կորպորատիվ կառավարման, «քեյս-սթադիս» և այլ հրատարակությունների գրքեր, ինչպես նաև Harvard Business Review ամսաթերթը։
Հարվարդի բիզնես դպրոց անգլ.՝ Harvard Business School | |
---|---|
Տեսակ | բիզնես դպրոց |
Հիմնադրված է | 1908 |
Հիմնադրիր | Հարվարդի համալսարան |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Մասաչուսեթս |
Կայք | hbs.edu/Pages/default.aspx(անգլ.) |
Harvard Business School Վիքիպահեստում |
Ըստ U.S. News & World Report հրատարակչության՝ դպրոցն առաջին տեղն է զբաղեցնում ամերիկյան բիզնես դպրոցների ցանկում[1], իսկ ըստ Financial Times-ի (Financial Times Global MBA Rankings 2010)[2]՝ երրորդ հորիզոնականը՝ գտնվելով Լոնդոնի բիզնես դպրոցի և Ուորտոնի (անգլ.՝ Wharton School of Business) բիզնես դպրոցի մեջտեղում։ Մշտապես գտնվում է ամերիկյան և համաշխարհային բիզնես դպրոցների ցանկի առաջին տասնյակում, ընդգրկված է Բաղեղի լիգայի համալսարանների վեց բիզնես դպրոցների շարքում[3]։