From Wikipedia, the free encyclopedia
Հարսթադ (նորվ.՝ Harstad), քաղաք և նույնանուն կոմունայի վարչական կենտրոն Նորվեգիայում։ Ավելի քան 20 000 բնակչով հանդիսանում է Հյուսիսային Նորվեգիայի մեծությամբ երրորդ քաղաքը։ Քաղաքը գտնվում է Հինյոյա կղզու հյուսիսարևմտյան մասում՝ Վոգս ֆյորդի երկայնքով։
Բնակավայր | ||
---|---|---|
Հարսթադ | ||
նորվ.՝ Harstad | ||
Երկիր | Նորվեգիա | |
Համայնք | Հարսթադ | |
Հիմնադրված է | 1904 թ. | |
Մակերես | 11,15 կմ², 11,3 կմ² | |
ԲԾՄ | 3 մետր | |
Բնակչություն | 21 070 մարդ (նոյեմբերի 4, 2019)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Հարսթադի շրջանում առաջին մշտական բնակավայրերը հայտնվել են վիկինգների ժամանակներից։ 1349 թվականին Սև մահը դատարկել է այս շրջանը[2]։ 1610 թվականին Հարսթադը Տրոնդենեսում խոշոր ֆերմա էր։ 1848 թվականին այն դարձել է ափամերձ նավակների մուտքի նավահանգիստ[3]։ 1890 թվականին այստեղ կար 72 տուն, որտեղ բնակվում էր մոտ 520 մարդ։ Քաղաքի հիմնադիրն է համարվում Ռիկարդ Կարբիոն, որը հիմնադրել է մի քանի ձեռնարկություններ և նպաստել տեղական նավագնացության ոլորտի զարգացմանը։ 1904 թվականին Հարստադը ստացել է քաղաքի կարգավիճակ։ Քաղաքի բնակչությունը կազմում էր 1246 մարդ[4]։ 1964 թվականի հունվարի 1-ին քաղաքը միավորվել է Տրոնդենես և Սանտորգ համայնքներին՝ ձևավորելով նոր Հարսթադ կոմունան[4]։
Հարսթադ-Նարվիկ օդանավակայանը գտնվում է քաղաքից 44 կմ հեռավորության վրա։ Rv43 մայրուղին միավորում է Հարսթադը E10 ճանապարհի հետ (նախագիծ Լոֆասթ)։ Ամեն առավոտ Հարսթադում հանդիպում են Հուրտիրուտենի նավերը, որոնք շարժվում են հյուսիսային և հարավային ուղղություններով։ Թրոմսյոյի և Հարսթադի միջև երթևեկում են արագաերթ լաստանավերը։
1965 թվականից սկսած՝ ամեն տարի հունիսի կեսերին քաղաքում անցկացվում է Հյուսիսային Նորվեգիայի փառատոնը։ Հոկտեմբերին Հարսթադում անցկացվում է ամենամյա Արկտիկական կինոփառատոնը (AMIFF)[5]։
1983 թվականին բացվել է Հարսթադի համալսարանական քալեջը։ 2016 թվականին այն միավորվել է Թրոմսյոյի համալսարանի հետ և դարձել է նրա շրջանային մասնաճյուղը։
1992 թվականին բացվել է Հարսթադի մշակույթի կենտրոնը՝ խոշորագույնը Հյուսիսային Նորվեգիայում[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.