From Wikipedia, the free encyclopedia
Հարկադրված կամ պարտադրված վայրէջք, ինքնաթիռի վայրէջք, որը տեղի է ունենում օդաչուի կառավարումից անկախ, այսպես՝ եղանակային պայմաններ, շարժիչի կամ ինքնաթիռի այլ համակարգերի խափանում, որոնք դարձնում են թռիչքը անհնարին։ Այս եզրույթը նույնպես օգտագործվում է այլ ինքնաթիռների կողմից պարտադրված վայրէջքի դեպքում։
Ինքնաթիռները կատարում են հարկադրված վայրէջք արտակարգ իրավիճակներում, երբ ի հայտ է գալիս անսպասելի և լուրջ վտանգ ինքնաթիռին կամ ուղևորների առողջությանը, կամ եթե ուղևորներից մեկի կամ անձնակազմի անդամներից մեկի համար հրատապ անհրաժեշտություն է ծագում լինել գետնի վրա, օրինակ՝ շտապ բժշկական օգնության անհրաժեշտության պարագայում։ Սովորաբար ինքնաթիռը ընտրում է ամենամոտ համապատասխան օդանավակայանը կամ ռազմաօդային բազան, որտեղ թռիչքների կառավարման անձնակազմը օժանդակում է վայրէջքին տալով բարձր առաջնահերթություն։
Ինքնաթիռը կարող է ենթարկվել պարտադրված վայրէջքի, եթե այն մտել է «հակառակորդի» օդային տարածք։ Համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգի ռազմական ինքնաթիռը մոտենում է խախտում կատարած ինքնաթիռին ներքևից դեպի ձախ, որպեսզի այն լավ տեսանելի լինի պարտադրվող ինքնաթիռի հրամանատարին, ով հիմնականում նստած է ինքնաթիռի ձախ նստատեղում։ Պարտադրող ինքնաթիռը ճոճում է թևերը, որպես պարտադրված վայրէջք կատարելու պահանջ[1]։
Միջազգային օրենքը կարգավորում է խախտող ինքնաթիռի հետ վարվելակարգը՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.