Հարավսլավիայի թագավորություն (սերբ.՝ Краљевина Југославија, խորվ.՝ Kraljevina Jugoslavija), 1929 - 1945 թթ. գոյություն ունեցած բալկանյան պետության անվանում։ Գոյություն է ունեցել ժամանակակից Սլովենիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Մակեդոնիայի տարածքում։ Անվանումը ընդունվել է 1929 թվականի հունվարի 6-ին սերբերի, խորվաթների և սլովենների թագավոր Ալեքսանդրի պետական հեղափոխությունից հետո։ 1918 թվականի դեկտեմբերի 1-ից մինչ այդ, պետությունը կոչվում էր Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն։

Արագ փաստեր
Краљевина Југославија
Հարավսլավիայի թագավորություն
 Սերբիայի թագավորություն
 Սերբերի, խորվաթների և սլովենների թավորություն
1918 - 1943 Հարավսլավիայի դեմոկրատական հանրապետություն 
Thumb Thumb
Քարտեզ

Thumb
(1930 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բելգրադ
Մակերես 247542 (1921 թ.)
Բնակչություն 11984911 (1921 թ.)
Մակերես 247542 (1931 թ.)
Բնակչություն 13934038 (1931 թ.)
Լեզու Սերբոխորվաթերեն[1]
Հիմն Հարավսլավիայի թագավորության օրհներգ
Արժույթ Հարվսլավական կրոն
(1918–1920)
Հարավսլավական Դինար
(1920–1945)
Իշխանություն
Պետական կարգ Սահմանադրական միապետություն
(1918–1929 / 1934–1945)
Բացարձակ միապետություն
(1929–1934)
Պետության գլուխ Թագավոր
Օրենսդրություն Ազգային Ասամբլեա
Պատմություն
Փակել

Պատմություն

1921 թվականին սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությունը սահմանադրություն է ընդունում, որը նախատեսում էր մի շարք դեմոկրատական ազատություններ։ Ալեքսանդր I-ը սահմանադրությունն ընդունելուց հետո դառնում է թագավոր։ Միայն թե արդեն 1921—1929 թթ. ընդունվում է քաղաքական կուսակցության գործունեությունը սահմանափակող օրենքների շարք (1921 օգոստոսի 1)։ «Օրենք պետության պաշտպանությանը» արգելում է Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության ործունեությունը[2]։ 1923 թվականի ամռանը Ժողովրդական համագումարը դատարանին է տալիս այս օրենքի վերահսկողության պատասխանատվութլունը, իսկ Խորվաթիայի կոմունիստական կուսակցության գործունեությունը դադարեցվում[3]։ Թագավորի կառավարումը այդ ժամանակաշրջանում բնութագրվում էր ավտորիտար-պահպանողական միտումներով։ Հարավսլավիայի թագավորությունը էթնիկական կոնֆլիկտներից խուսափելիս և անկման վտանգից բաժանվեց՝ չհամապատասխանելով հարավսլավական հիմնական ժողովուրդներից ոչ մեկի տարածքին։ 1929 թվականի հունվարի 6-ին Ալեքսանդրը հրապարակում է մանիֆեստ, որով փաստորեն հիմնադրում է իր դիկտատուրան՝ արգելելով քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ Միայն 1931 թվականի նոյեմբերի 3-ին ցարը երկրին պարգևում է նոր սահմանադրություն թույլատրում պառլամենտի ընտրությունները։ Միայն 1931 թվականի ընտրություննեևին կանանց պահանջով ցուցադրվել է կառավարական ցուցակը։Նրանում ընտրված էին պատգամավորներ միայն մեկ թույլատրված կուսակցությունից՝ Հարավսլավիայի արմատական- գյուղացիական -դեմոկրատական կուսակցությունից[4]։ 1932 թվականի նոյեմբերի 7-ին Գյուղացիական դեմոկրատական կոալիցիան ընդունում է կետեր, որոնցում խոսվում է բազմազգ և դաշնային Հարավսլավիայի մասին Ի պատասխան կոալիցիայի առաջնորդ Մաչեկի Վլադկոյի՝ փաստաթուղթը առաջինը ստորագրելուն՝ 1933 թվականին նրան 3 տարով բանտային խիստ ռեժիմով ազատազրկում են[5]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.