Հարաբերական Դոպլերի էֆեկտ
From Wikipedia, the free encyclopedia
Ռելյատիվիստական (հարաբերական) Դոպլերի էֆեկտը լույսի հաճախականության(և ալիքի երկարության) փոփոխությունն է, որն առաջանում է աղբյուրի և դիտորդի հարաբերական շարժուման հետևանքով (ինչպես դասական Դոպլերի էֆեկտում ), որտեղ հաշվի են առնվում նաև հարաբերականության հատուկ տեսության կողմից նկարագրված էֆեկտները։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d4/Velocity0_70c.jpg/320px-Velocity0_70c.jpg)
Ռելյատիվիստական Դոպլերի էֆեկտը տարբերվում է ոչ ռելյատիվիստական Դոպլերի էֆեկտից, քանի որ հավասարումները ներառում են ժամանակի դանդաղումը, որը հանդիսանում է հարաբերականության հատուկ տեսության էֆեկտը, սակայն չեն ներառում տարածվող միջավայրը որպես հղման կետ։ Նրանք նկարագրում են դիտարկվող հաճախությունների ընդհանուր տարբերությունը և համապատասխանում են Լորենցի պահանջվող համաչափությանը։
Աստղագետները գիտեն կարմիր / կապույտ շեղումների երեք աղբյուրներ՝ Դոպլերի շեղումներ, գրավիտացիոն կարմիր շեղումներ (գրավերիտացիոն դաշտից դուրս եկող լույսի պատճառով); և տիեզերական ընդլայնում (որտեղ տարածությունն ինքն է ձգվում)։ Այս հոդվածը վերաբերում է միայն Դոպլերային շեղումներին։