Հավը կարագով
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հավը կարագով, հայտնի է որպես հնդկական ուտեստ, որը ծագում է Դելիից[1]։ Այն հավի մսից պատրաստված կարրի տեսակ է՝ համեմված լոլիկի և կարագի (մախանի) թանձրուկով։ Նրա սոուսը հայտնի է իր հարուստ օգտակարությամբ։ Այն նման է հնդկական խոհանոցի հավի թիքա համեմունքներով ուտեստին[2]՝ օգտագործելով տոմատի մածուկ[3]։
Ենթատեսակ | Հավամսով կերակուր և սննդամթերք |
---|---|
Առաջացման երկիր | Հնդկաստան |
Butter chicken Վիքիպահեստում |
Կարրին մշակվել է Հին Դելիի Դարյագանջ թաղամասում գտնվող Մոտի Մահալ ռեստորանում 1950-ականներին՝ Հնդկաստանի բաժանումից հետո[4]։ Կունդան Լալ Ջագգիի և Կունդան Լալ Գուջրալի կողմից[5], որոնք երկուսն էլ Փանջաբի փախստականներ էին Փեշավարից[1][6][7]։ Կարրին պատրաստվել է «պատահաբար»՝ խառնելով տանդուրի հավի մնացորդները լոլիկի սուսի մեջ՝ հարուստ կարագով (մախան)[8]։ 1974 թվականին հրատարակվել է «Մուրղ մախանի (կարագի և լոլիկի սոուսով եփած տանդուրի հավ) բաղադրատոմսը։
1975 թվականին անգլերեն «Հավը կարագով» կարրի արտահայտությունն առաջին անգամ հայտնվեց տպագրության մեջ՝ որպես Մանհեթենում գտնվող Գեյլորդհնդկական ռեստորանի արտահայտություն[9]։ Տորոնտոյում և Կարիբյան ավազանում այն կարելի է գտնել որպես միջուկ՝ պիցցայի, պոտինի կամ ռոտիի կամ ռուլետի մեջ[10]։ Իսկ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում այն նաև ուտում են որպես կարկանդակի միջուկ։ Կարրին տարածված է Հնդկաստանում, Պակիստանում և շատ այլ երկրներում, որտեղ առկա է հարավասիական սփյուռք[10][11][12][13][14]։ Հնդկաստանից դուրս իր տարածվածության պատճառով երբեմն սխալմամբ կարծում են, որ այն արևմտյան ծագում ունի (ինչպես հավի տիկկա մասալան, որի հետ նաև երբեմն շփոթում են)[15]։
2024 թվականին Գուջրալի (որը ղեկավարում է Մոթի Մահալը) ընտանիքը դատի է տվել Ջագգիի ընտանիքին (որը ղեկավարում է մրցակից ռեստորանը) ճաշատեսակի հայտնագործման շուրջ վեճի համար[16]։
Հավի միսը մի քանի ժամ մարինացվում է կիտրոնի հյութի, դահիի (յոգուրտ), Քաշմիրի կարմիր չիլիի, աղի, գարամ մասալայի, կոճապղպեղի մածուկի և սխտորի մածուկի խառնուրդի մեջ։
Մարինացված հավը եփում են տանդուրում (ավանդական կավե ջեռոցում), բայց կարելի է խորովել, տապակել ջեռոցում։ Այն մատուցվում է մեղմ կարրի սոուսով, որը ներառում է կարագ։ Սոուսը լոլիկի, սխտորի և կոճապղպեղի վրա հիմնված սոուս է, որը եփվում է մինչև հարթ լինի, և ջրի մեծ մասը գոլորշիանա։ Սոուսի բաղադրության և համեմման բազմաթիվ գաղափարներ կան։ Համեմունքները կարող են ներառել հիլ, չաման, մեխակ, դարչին, համեմ, պղպեղ, գարամ մասալա և շամբալա (փենջաբի/հինդի՝ kasuri methi): Քեշյուի մածուկը կարող է օգտագործվել որպես խտացուցիչ, և այն վերջապես զարդարվում է համեմով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.