Հավերժության շեմին (ֆիլմ)
ֆիլմ / From Wikipedia, the free encyclopedia
«Հավերժության շեմին» (անգլ.՝ At Eternity's Gate) կենսագրական ֆիլմ, հոլանդացի մեծանուն նկարիչ Վան Գոգի մասին։ Ֆիլմը պատմում է նկարչի կյանքի վերջին տարիների մասին։ Նկարահանվել է 2018 թվականին, «Օսկար» մրցանակի անվանակիր ռեժիսոր Ջուլիան Շնաբելի կողմից։ Վերջինս նաև աշխատել է սցենարի վրա Լուի Կուգելբերգի և օսկարակիր դրամատուրգ Ժան-Կլոդ Կարիերի հետ։ Ֆիլմում նկարահանվել են Ուիլեմ Դեֆոն, Օսկար Այզեկը, Ռուպերտ Ֆրենդը, Մադս Միկելսենը, Մաթյո Ամալրիկը և Էմմանուել Սենյեն։ Վան Գոգի դերակատարման համար Ուիլեմ Դեֆոն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակի[4], նաև «Ոսկե գլոբուս»-ի անվանակիր է[5]։
Արագ փաստեր Հավերժության շեմինանգլ.՝ At Eternity's Gate, Երկիր ...
Հավերժության շեմին անգլ.՝ At Eternity's Gate | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ և դրամա |
Թվական | ապրիլի 18, 2019[1], փետրվարի 7, 2019, հոկտեմբերի 12, 2018, նոյեմբերի 16, 2018, մարտի 29, 2019 և հոկտեմբերի 1, 2020[2] |
Լեզու | անգլերեն և ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ջուլիան Շնաբել |
Պրոդյուսեր | Ջոն Քիլիք |
Սցենարի հեղինակ | Ջուլիան Շնաբել և Ժան Կլոդ Կառեր |
Դերակատարներ | Ուիլեմ Դեֆո, Օսկար Այզեկ, Ռուփերթ Ֆրենդ, Նիլս Արեստրուպ, Patrick Chesnais?, Մադս Միկելսեն, Մաթյո Ամալրիկ, Էմմանուել Սենյե, Վենսան Պերես[3], Լոլիտա Շամմա[3], Վինսենտ Գրաս[3], Ամիրա Կազար[3], Անն Կոսինյի[3], Լուի Գարրել[3] և Ալեքսիս Միխալիկ |
Օպերատոր | Բենուա Դելյոմ |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա |
Նկարահանման վայր | Ֆրանսիա |
Տևողություն | 110 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Փակել