From Wikipedia, the free encyclopedia
Ալիև Հասան Ալիրզա օղլու (ադրբ.՝ Həsən Əlirza oğlu Əliyev, դեկտեմբերի 15, 1907, Թանահատ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 2, 1993, Բաքու, Ադրբեջան), Ադրբեջանի գիտնական, հասարակական և քաղաքական գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974), Համամիութենական Հողագիտության ընկերության անդամ, Համամիութենական աշխարհագրական ընկերության անդամ, Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ կուսակցության կոմիտեի քարտուղար (1950), Ադրբեջանի կենտրոնական կոմիտեի քարտուղար (1952), Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար (1952–1957), Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Աշխարհագրության ինստիտուտի տնօրեն (1968-1987): Նա ադրբեջանցի քաղաքական գործիչ Հեյդար Ալիևի եղբայրն է[1][2]։
Ալիև Հասան Ալիրզա օղլու Həsən Əlirza oğlu Əliyev | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1907 |
Ծննդավայր | Թանահատ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 2, 1993 (85 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն, ԽՍՀՄ և Ադրբեջան |
Ազգություն | Ադրբեջանցի |
Կրթություն | Ադրբեջանի պետական գյուղատնտեսական ինստիտուտ (1932) |
Կոչում | Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան) |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | հողագետ |
Աշխատավայր | Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան) և Institute of Geography of Azerbaijan? |
Ծնողներ | հայր՝ Alirza Aliyev? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ռասիմ Ալիև |
Həsən Əliyev (akademik) Վիքիպահեստում |
Հասան Ալիևը ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 15-ին Սիսիանի շրջանում։ 1917 թվականին Հասան Ալիևի ընտանիքը տեղափոխվել է Նախիջևան։ Նախիջևան գալուց հետո 1917-1924 թվականներին աշխատել է տարբեր աշխատատեղերում։ 1930 թվականին ավարտել է Նախիջևանի գյուղատնտեսական տեխնիկումը։ 1927 թվականին աշխատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հողային կոմիսարիատում։ 1930 թվականին ընդունվել է Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտ և ավարտել 1932 թվականին։ 1932 թվականին ընդունվել է Ադրբեջանի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան և ավարտել 1934 թվականին։ 1936 թվականին աշխատել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ադրբեջանական մասնաճյուղի հողագիտության բաժնի գիտաշխատող։ Միևնույն ժամանակ աշխատել է որպես այդ բաժնի գիտական քարտուղար (1935-1941թթ.): 1935 թվականին նա դարձել է Համամիութենական Հողագիտության ընկերության անդամ։ Նա նաև սկսեց դասավանդել բարձրագույն դպրոցներում։ 1937 թվականին սկսել է աշխատել Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետում։ 1945-1949 թվականներին աշխատել է Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի փոխտնօրեն։ 1946-1962 թվականներին եղել է Համամիութենական Հողագիտության ընկերության Ադրբեջանական մասնաճյուղի նախագահ։ 1952 թվականին նա նշանակվել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը։ 1952 թվականին ընտրվել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի լիիրավ անդամ[3][4]։
Ադրբեջանական ԽՍՀ 10-րդ և 11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Լենինի շքանշանի, Հոկտեմբերյան հեղափոխության օրդենի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, կարմիր աստղի, Հայրենական պատերազմի և Պատվո շքանշանների դափնեկիր է։
Հասան Ալիևը մահացել է 1993 թվականի փետրվարի 2-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.