Հանքային ջուր, ստորգետնյա ջրեր, ձևավորվում է տարբեր հորիզոնների ստորերկրյա ջրերի խառնման, հանքային մթնոլորտի ու հանքափորվածքներով բացված ապարների հետ նրանց փոխազդեցության միջոցով։ Պարունակում են մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ անօրգանական (սակավ՝ օրգանական) նյութեր և օժտված են յուրօրինակ ֆիզիկաքիմիական հատկություններով (բաղադրություն, ջերմաստիճան, ռադիոակտիվություն), որոնց շնորհիվ բուժիչ ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի վրա։ Օգտագործվում են որպես արտաքին ու ներքին բուժամիջոցներ։ Հանքային ջրի բաղադրությունը կախված է տարածքի երկրաբանական զարգացումից, տեկտոնական կառուցվածքի բնույթից, երկրաջերմային պայմաններից ևն, իսկ գազային բաղադրությունը՝ փոխակերպային և հրաբխային պրոցեսներից։
Հանքային ջուր | |
---|---|
Ենթատեսակ | ջուր և ըմպելիք |
Mineral waters Վիքիպահեստում |
Հայաստանի տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերով՝ «Արարատ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Սևան», «Ջերմուկ» (ավելի քան 400 բնական ելքեր)։ Նշված ջրերի զգալի մասն առաջանում է փոքր և միջին խորություններում, երբեմն օժտված են թույլ ռադիոակտիվությամբ, ունեն 3-8 գ/լ միջին հանքայնացում։ Ջերմաստիճանը տատանվում է 4 °C-ից (Գռիձոր), 64 °C (Ջերմուկ) սահմաններում։ Հանքային ջուրն օգտագործվում են խմելու, լոգանքների, բոլոր տեսակի ցնցուղների, ինհալացիաների, ողողումների նպատակով, ստամոքսաղիքային ուղու, նյարդային համակարգի, երիկամների, միզուղիների և մի շարք այլ հիվանդությունների դեպքում։ Որոշ հանքային ջրերը զովացուցիչ, ծարավը հագեցնող և ախորժակը լավացնող միջոց են։
Հայաստանում հանքային ջրերի հիմքի վրա ստեղծվել են բազմաթիվ առողջարաններ, շշալցման գործարաններ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանքային ջուր» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 233)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.