From Wikipedia, the free encyclopedia
Հանրային սեքս, սեռական գործողություններ, որոնք տեղի են ունենում հասարակական կամ կիսահասարակական վայրերում։ Սեքսի և սեռականության վերաբերյալ հասարակական տեսակետները տարբեր մշակույթներում և տարբեր ժամանակներում մեծապես տարբերվում են։
Տերմինն ավելի ու ավելի հաճախ օգտագործվում է նկարագրելու սեռական ակտը, որը տեղի է ունենում բնակարանից դուրս. այն կարող է տեղի ունենալ վառ արտահայտված հանրային վայրերում (զուգարաններ, լողափերի խցիկները, հիվանդանոցային պալատները, գերեզմանները)։
Մինչ համացանցի զարգացումը՝ որոշ գեյեր, սեքս փնտրելու նպատակով, հանդիպում էին հասարակական վայրերում (զբոսայգիներ, զուգարաններ և այլն)[1]։ Միացյալ Թագավորությունում, սկսած 1990-ական թվականներից, զարգանում են հասարակական առևտրային հաստատություններում սեքսի հնարավորությունների տրամադրման ծառայություններ։ Հավանաբար, դա կապված է տվյալ իրավախախտման նկատմամբ հայացքների մեղմացման հետ[2]։
Ըստ լուրերի՝ նմանատիպ սեքսը կիրառվում է Վանկուվերի[3] և Սան Ֆրանցիսկոյի բազմաթիվ այգիներում և լողափերում։ «New York» ամսագիրը պնդում է, որ հրապարակային սեքսը բավականին հաճախ է կիրառվում Նյու Յորքում, իսկ նման սեքսի հեռանկարը մեծ թվով մարդկանց երևակայությունն է[4]։
Միացյալ Թագավորությունում սեռը կիսահասարակական վայրերում հայտնի է որպես դոգինգ։ Կա նաև «քոթեջ» տերմինը, որը նույնասեռական միջավայրում սահմանում է սեռական հարաբերություն զբոսայգիներում, ուսանողական հանրակացարաններում, օդանավակայաններում։
Հանրային սեքսը 2009 թվականի բրիտանական «Դոգինգ. սիրո պատմություն» ֆիլմի թեման է, որը վարձույթում հայտնվել է ԱՄՆ-ում՝ «Հրապարակային սեքս» անվանմամբ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.