From Wikipedia, the free encyclopedia
Հանսկեն (հոլ.՝ Hansken, 1630, Շրի Լանկա – նոյեմբերի 9, 1655, Ֆլորենցիա, Իտալիա), իգական սեռի ասիական փիղ, որը 17-րդ դարում հայտնիություն էր վայելում ամբողջ Եվրոպայում։
Հանսկեն | |
---|---|
«Հանսկեն», նկարի հեղինակ՝ Ռեմբրանդ վան Ռեյն | |
Անվան բնօրինակ | հոլ.՝ Hansken |
Տեսակ | փիղ |
Սեռ | էգ |
Ծնվել է | 1630 թվական |
Ծննդավայր | Ցեյլոնի կղզի |
Սատկել է | նոյեմբերի 9, 1655 |
Երկիր | Նիդերլանդներ |
Ակտիվ տարիներ | 17-րդ դար |
Hansken Վիքիպահեստում |
Հանսկեն էգ փիղը ծնվել է 1630 թվականին Մեծ Բրիտանիայի գաղութ հանդիսացող Ցեյլոնի կղզում։ Չափահաս տարիքում շրջագայել է բազմաթիվ երկրներով՝ ցուցադրելով կրկեսային հնարքներ։ Նրա նկարել են հոլանդացի նկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնը և իտալացի Ստեֆանո դելլա Բելլան։
1637 թվականին փիղը տեղափոխվել է Նիդերլանդներ (Հոլանդիա)։ Նրա անունը՝ Հանսկեն, հոլանդերեն «փիղ» կրճատ բառի (հոլ.՝ Aana) ընդարձակ ձևն է։
Առաջին անգամ հոլանդացի նշանավոր նկարիչ Ռեմբրանդի և Հանսկենի միջև հանդիպումը տեղի է ունեցել 1637 թվականին՝ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում։ Այդ ժամանակ նա պատկերել է Հանսկենին կավճի ուրվագծերի միջոցով։
Հանսկենը այցելել է բազմաթիվ տոնավաճառներ Հոլանդիայում և Գերմանիայում։ 1638 թվականին հա հայտնվել է Համբուրգում, 1640 թվականին՝ Բրեմենում, 1641 թվականին Հոլանդիայի նավահանգիստ Ռոտերդամում, իսկ 1646-1647 թվականներին՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։
Հավանաբար՝ 1649-1951 թվականներին նա եղել է նաև Լայպցիգում։
17-րդ դարում առաջ է քաշվել այն կարծիքը, որ այս փիղը ունի բավականին զարգացած մտավոր կարողություններ։ Պլինիոս Ավագը կարծում էր, որ փիղը կարող էր հասկանալ մարդկային խոսքը, կատարել հրամաններ և ունենալ խիղճ։ Բացի այդ, այս հեղինակը նաև գրել է, որ Հանսկենը կարող է սովորել գրել բառեր՝ օգտագործելով հունարեն այբուբենը։
Հանսկենը չի կարողացել արդարացնել գրելու վերաբերյալ ակնկալիքները, սակայն նա կարողանում էր թափահարել դրոշ, կրակել, թմբուկ նվագել, հագնել գլխարկ, կանգել առջևի ոտքերի վրա և գետնից վերցնել մետաղադրամներ։
1651 թվականին Հանսկեն փիղը եղել է Ցյուրիխում (Շվեյցարիա), Զոլոտուրնեում, Բրեգենցեում, Սանկտ Գալլենում, ինչպես նաև Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։
Սատկել է 1955 թվականի նոյեմբերի 9-ին Ֆլորենցիայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.