Հանամի
From Wikipedia, the free encyclopedia
Հանամի (ճապ.՝ 花見, «Ծաղկի դիտում»), ծաղիկների անցողիկ գեղեցկությամբ հիանալու ճապոնական ավանդական տոն։ Ծաղիկներ ("hana") ասելով՝ գրեթե միշտ նկատի ունեն բալենին (սակուրա), իսկ երբեմն էլ սալորենի («ume»)[1]։ Մարտի վերջից մինչև մայիսի սկիզբը բալենիները ծաղկում են ողջ Ճապոնիայով մեկ[2], իսկ փետրվարի 1-ին ծաղկում են Օկինավա կղզում[3]։ Եղանակի բյուրոն ամեն տարի հայտարարում է, թե երբ են ծաղկելու բալենիները։
Մեր օրերի Ճապոնիայում հանամին հիմնականում տոնում են՝ օրվա ընթացքում կամ գիշերը սակուրայի տակ զբոսախնջույքներ (պիկնիկ) կազմակերպելով։ Որոշ համատեքստերում սինո-ճապոնական տերմինը (ճապ.՝ 観桜 կանօ, բալենու դիտում) օգտագործվում է փառատոների փոխարեն։ Գիշերային հանամին կոչվում է (ճապ.՝ 夜桜 յոզակուրա) "գիշերային սակուրա"։ Շատ տեղերում, ինչպես օրինակ Ուենո զբոսայգում, ժամանակավոր թղթե լապտերներ են կախում յոզակուրան տոնելու համար։ Օկինավա կղզում դեկորատիվ էլեկտրական լապտերներ են կախում ծառերից էլ ավելի գեղեցիկ զարդարելու համար։
Ճապոնիայում գոյություն ունի նաև հանամիի ավելի հին ձևը՝ ծաղկած սալորենիներին հետևելը։ Նմանատիպ հանամին ավելի մեծ տարածում ունի տարեցների շրջանակներում, քանի որ վերջիններս ավելի հանդարտ են տոնվում, քան սակուրայի խնջույքները, որոնց հիմնականում մասնակցում են երիտասարդները։ Սակուրայի տոնախնջույքները մարդաշատ են և աղմկոտ։