From Wikipedia, the free encyclopedia
Հայ-ֆրանսիական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Ֆրանսիայի միջև։
1992 թվականի փետրվարի 24-ին երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ 1998 թվականին ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը, որում նշված էր, որ երկիրը կճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ինչն առաջացրել է Թուրքիայի վճռական բողոքը[1]։ 2006 թվականը Ֆրանսիայում հռչակվել է Հայաստանի տարի[2]։ 2009 թվականի հոկտեմբերի 2-ին Վիգեն Չիտեչյանը նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3]։ 2010 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ 2011 թվականի դեկտեմբերի 1-ին Վարդան Սիրմաքսը նշանակվել է Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս[4]։
2015 թվականի հունվարի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մամուլի հաղորդագրություն է տարածել «Շառլի Էբդոյի» խմբագրությունում տեղի ունեցած հրաձգության մասին, որում ասվում էր.
Հայաստանը Ֆրանսիայի կողքին է։ Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին։ Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է[5][6]։ |
Չնայած Հայաստանում ֆրանսալեզու բնակչության շատ փոքր քանակություն լինելուն՝ Ֆրանսիայի հետ Հայաստանի պատմական կապերի արդյունքում Հայաստանն ընտրվել է 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի պետությունների գագաթաժողովի անցկացման համար[7]։ Ֆրանսերեն դասավանդվում է Հայաստանում գտնվող Ֆրանսիական համալսարանում։
Ֆրանսիայում բնակվող հայերի թիվը ներկայումս հաշվվում է 250 000-ից[8] մինչև 750 000 մարդ[9], ֆրանսահայերը մոտ են մնում իրենց մշակութային ծագմանը, թեև միևնույն ժամանակ ինտեգրված են Ֆրանսիայում և մեծ ներդրում են ունեցել ֆրանսալեզու մշակույթի մեջ։
Հայոց ցեղասպանության ընթացքում Ֆրանսիան ընդունել է տասնյակ հազարավոր հայ փախստականների: Ֆրանսիան այն քիչ երկրներից մեկն էր, որը փրկարար նավեր է ուղարկել: 53-օրյա դիմադրությունից հետո՝ Մուսա լեռան բնակչությունը փրկվեց ֆրանսիական նավատորմի օգնությամբ։ Նրանք հետագայում հաստատվեց Լիբանանում՝ հիմնականում Անճար քաղաքում:
1998 թվականին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց մի բանաձև, որը վերաբերում էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը[10]:
2001 թվականին Ֆրանսիան դարձավ առաջին եվրոպական երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
2006 թվականին Ֆրանսիայի Ազգային ժողովը քվեարկեց մի օրինագծի օգտին, որը Հայոց ցեղասպանության ժխտումն անօրինական է դարձնում:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.