![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/32/Armenia-Gabon_Location.png/640px-Armenia-Gabon_Location.png&w=640&q=50)
Հայ-գաբոնական հարաբերություններ
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի և Գաբոնի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994 թ. մարտի 9-ին։ Այժմ Գաբոնի հավատարմագրված դեսպանի նստավայրը գտնվում է Հայաստանից դուրս[1]։
2005 թվականի ապրիլի 25-26-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ընդունել է համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված Գաբոնի դեսպան Բենժամեն Լենյոգո Նդումբային (Benjamin Legnongo-Ndumba), ինչպես նաև մի շարք այլ երկրների դեսպանների։ Նդումբան և այլ դեսպանները Հայաստան էին ժամանել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով[2]։